ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բռնության գործադրմամբ երեք երեխայի շահագործման ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչը՝ ծնված 2000թ., համագյուղացի երեք անչափահաս երեխաներին՝ ծնված 2003, 2007 և 2008 թ.թ., շահագործելու նպատակով, խաբեությամբ՝ ճոճոնակ նստելու և զվարճանալու պատրվակով, 2016թ. ամռանը Մուսալեռ գյուղից տեղափոխել է «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածք և պահանջել օդանավակայանի ավտոկայանատեղիում գտնվող ավտոմեքենաների վարորդներից մուրացկանությամբ գումար հավաքել ու տալ իրեն: Երեխաները մերժել են, որից հետո 17-ամյա տղան երեխաների նկատմամբ բռնություն է գործադրել՝ ծեծելով, ու ստիպել զբաղվել մուրացկանությամբ, իսկ ինքը որոշակի տարածությունից հսկել է նրանց: Ընդ որում՝ երեխաներից մեկը տառապել է «Իզոլացված էպիլեպսիա» հիվանդությամբ։
Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ այդ ընթացքում անչափահաս երեխաները օդանավակայանի տարածքում գտնվող ավտոմեքենաների վարորդներից մուրացկանությամբ ստացել են թղթադրամներ ու մետաղադրամներ, որոնք, 17-ամյա տղայի ցուցումով, կուտակել են նրանցից մեկի մոտ: Շուրջ երկու ժամ գումար մուրալուց հետո երեխաները մոտեցել են 17-ամյա տղային, հանձնել նրան մուրացկանությամբ հավաքված ողջ գումարը: Հավաստիանալու համար, որ նրանց մոտ այլ գումար չի մնացել վերջինս ստուգել է երեխաների գրպանները, որից հետո հավաքված գումարից չնչին մաս տվել է երեխաներին, իսկ մնացածը տնօրինել անձամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով երկու կամ ավելի երեխաների շահագործումը):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26