ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի կենտրոնում 18-ամյա Վ.Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել բարձրագույն ուսումնական հաստատության առաջին կուրսի ուսանողի:
18-ամյա երիտասարդի սպանության մասին ահազանգն ստացվել է 2017թ. հունվարի 11-ին։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Շտապօգնություն» ՓԲ ընկերությունից հաղորդում էր ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավարի սեղանին հայտնաբերվել է Վահե Մուրադյանի (ծնված՝1998 թվականի դեկտեմբերին) դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը (ծնված՝ 1999 թ. մարտին), «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները, բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է նույն շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, պարզվել շարժառիթը, մասնակիցների շրջանակը, ովքեր հանդիսանում են բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Այսպիսով՝ նախաքննության տվյալներով՝ ուսանողների միջև վիճաբանությունն առաջացել է «դոդիկ» արտահայտության պատճառով, որի շուրջ պարզաբանումներ տալու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, կողմերը հանդիպել են Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 21-ամյա երիտասարդը իր մոտ գտնվող դանակով հարվածել է Ռ.Մարտիրոսյանին և Վ.Մուրադյանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է, իսկ նրա համակուրսեցին՝ Ռ.Մարտիրոսյանը, ստացել միջին ծանրության մարմնական վնասվածքներ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջին կուրսի ուսանող, 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44