Մի խումբ անձանց կողմից քաղաքացու առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Սարգիս Ավագյանը, Սուրեն Ճանճապանյանը և Անդրանիկ Ղազարյանը մի շարք այլ անձանց հետ ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Արարատ Մորիկյանին` դիտավորությամբ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ մի քանի անգամ վիճաբանություններ են տեղի ունեցել Օշական գյուղի բնակիչ Արարատ Մորիկյանի, նրա ազգականների ու նույն գյուղի բնակիչներ` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկան Սուրեն Ճանճապանյանի ազգականների միջև:
Հիշյալ միջադեպերից հետո` 30.04.2017թ.-ին, կեսգիշերին, Սուրեն Ճանճապանյանը, Օշական գյուղի բնակիչներ` ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներ Սարգիս Ավագյանը, Անդրանիկ Ղազարյանն ու մի շարք այլ անձինք հանդիպել են Արարատ Մորիկյանին և նրանից վրեժխնդիր լինելու համար ծեծի ենթարկել վերջինիս. ոստիկանության աշխատակիցները մահակներով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արարատ Մորիկյանին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով վնաս` գանգուղեղային և մի շարք այլ վնասվածքների ձևով:
Այսպիսով, հիշյալ հանցավոր արարքների կատարման համար Սարգիս Ավագյանին, Սուրեն Ճանճապանյանին և Անդրանիկ Ղազարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44