Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2016թ. Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ քաղաքում հնչած կրակոցների գործով դատավարությունը: Գործով ամբաստանյալ են Կարեն Արմենակյանը, Արամ Գրիգորյանը և Արսեն Կարապետյանը, ովքեր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցներն են:
Գործով տուժողներ են այդ ժամանակ քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու ավագանու թեկնածու Ստեփան Աբգարյանը:
Նախքան դատական նիստը տուժող Արթուր Թումանյանի ներկայացուցիչ Արմինե Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գործը գրեթե ավարտական փուլում է, ամբաստանյալներն են ցուցմունք տալիս.«Նախաքննության փուլում հնչած կրակոցների, զենքի մասի դրվագը կասեցվել է: Ամբաստանյալներից Արամ Գրիգորյանն իր ցուցմունքում ասաց, որ այո ծեծի են ենթարկել Թումանյանին ու Աբգարյանին, իսկ հայտնաբերված զինամթերի մասով մեղք ընդունել կամ չընդունելու հարց չկա, որովհետև այդ մասը կասեցվել է»:
Հարցին, թե ինչ հիմքով է կասեցվել կարևոր դրվագը զենքի մասով, փաստաբանն ասաց, որ չնայած զենքը հայտնաբերվել է, սակայն այդ դրվագը կասեցվել է բավարար ապացույցներ չունենալու հիմքով: «Այդ որոշումը ես բողոքարկել եմ, սակայն մերժվել է դատախազության կողմից»,-ասաց փաստաբանը:
Տուժող Ստեփան Աբգարյանի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանն էլ ասաց, որ ամբաստանյալները քավության նոխազ չեն, որովհետև իրավական պետության կառուցման ճանապարհին թեկուզ հնչեղություն ունեցող գործերով սխալ է մեղք չունեցող անձին դատապարտելը.«Այսօր ամբաստանյալի աթոռին նստողներն ունեն իրենց մեղքի բաժինը, սակայն քրեական գործով չի բացահայտվել գործի ամբողջական պատկերը, թե իրականում ինչ է տեղի ունեցել»:
Հիշեցնենք, որ Կարեն Արմենակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ դիտավորությամբ Արթուր Թումանյանի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս, դիտավորությամբ Ստեփան Աբգարյանի առողջությանը պատճառել է թեթև վնաս և ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել ռազմամթերք: Այսինքն՝ Կարեն Արմենակյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քր.օրի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 117 հոդվածով և 235 հոդվածի 1-ին մասով:
Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ դիտավորությամբ Արթուր Թումանյանի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս, դիտավորությամբ Ստեփան Աբգարյանի առողջությանը պատճառել է թեթև վնաս և ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել ռազմամթերք:
Այսինքն՝ Արամ Արագածի Գրիգորյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քր.օրի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 117 հոդվածով և 235 հոդվածի 1-ին մասով:
Արսեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ դիտավորությամբ Արթուր Թումանյանի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:Այսինքն՝ Արսեն Սամվելի Կարապետյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26