ARM | RUS |

Եթե ուզում ես հասնել հաջողությունների, նախ պետք է հաղթես ինքդ քեզ. Մուշեղ Ավետիսյանն՝ իր կյանքի բանաձևերի ու սպասվող նոր թրեյնինգի մասին

17.08.17 | 15:38

Լայֆ և բիզնես քոուչ, մի շարք բիզնեսների հիմնադիր Մուշեղ Ավետիսյանի համոզմամբ՝ եթե ցանկանում ես կյանքում հաջողությունների հասնել, նախ պետք է հաղթես ինքդ քեզ, կառավարես սեփական էմոցիաներդ , նպատակներդ և այդպիսով նաև կյանքդ: Նա այդ գիտակցությանը հասել է 10 տարիների աշխատանքի, դժվարությունները հաղթահարելու համար հմտությունների ձեռքբերման և անձնային աճին նպաստող թեմաներ ուսումնասիրելու արդյունքում: Հիմա էլ իր համոզումը տարածելու և մարդկանց մտածողության մեջ փոփոխություններ տեսնելու համար մեծամասշտաբ՝ «Դարձիր քո առաջնորդը» խորագրով թրեյնինգ է նախաձեռնել:

Նոյեմբերին սպասվող թրեյնինգի և դրանից իր ակնկալիքների մասին Tert.am-ը զրուցել է Մուշեղ Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, որպես լայֆ և բիզնես քոուչ, Դուք բազմաթիվ սեմինարներ եք վարել՝«Հաջողությունը մեր մեջ է», «Ուսանողն ապագա ձեռներեց», «Ժամանակն է գործելու» և այլն : Իսկ նոյեմբերին նախատեսում եք «Դարձիր քո առաջնորդը» թեմայով թրեյնինգ: Ի՞նչը մղեց Ձեզ այս վերտառությամբ թրեյնինգ վարելուն:

-Արդեն մոտ տասը տարի է՝ ես ակտիվորեն ուսումնասիրում եմ անձնային աճին և առհասարակ բիզնես ոլորտի զարգացմանը վերաբերող թեմաներ: 2011 թվականին ինքս բիզնես հիմնեցի և ունեցա որոշակի ձախողումներ և երբ արդեն ոտքի կանգնեցի, հասկացա, որ և՛ բիզնեսի զարգացման, և՛ անձնային աճի համար շատ կարևոր է մարդկային ֆակտորը՝ մարդու դերը: Մենք շատ ենք հանդիպում իրավիճակի, երբ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան չի ստացվում, անընդհատ փնտրում է մեղավորներ իրենից դուրս: Ես հասկացա, որ ամեն ինչ մարդու մեջ է, և երբ մարդը ցանկություն ունի իր մեջ արթնացնել այդ հատկությունները, ինքը կարող է շատ բաների հասնել: Եվ նաև ցանկություն առաջացավ կիսվելու, և երբ սկսեցի դա անել, հասկացա, որ դրանից բավականություն եմ ստանում և էներգիայով լցվում: Կան մարդկային տեսակներ, որոնք հաջողության հասնելիս ինքնամփոփ են դառնում, տեսակն է այդպիսին․․․լինում են նաև մարդիկ, որոնք հաջողություն հասնելիս, կիսվում են դրանով: Ես երկրորդ տեսակին են պատկանում, վստահ եմ, որ դա է հաջողության հասնելու հմտությունների փոխանցման ճանապարհը․ այնպես արա, որ ուրիշները չանցնեն այն դժվարությունների միջով, որոնց միջով դու ես անցել, քո ձեռք բերած հմտությունները փոխանցիր ուրիշներին:

Նախկինում «Դարձիր քո առաջնորդը»-ի նման թրեյնինգ չեմ անցկացրել: Ամենամասշտաբային սեմինարը՝ «Ժամանակն է գործելու» ,անցկացրել եմ նախորդ տարի՝ դեկտեմբերին, «Մոսկվա» կինոթատրոնում: Մոտավորապես 500 մասնակից է եղել, փորձեցինք ներկայացնել, թե ինչն է մարդուն մղում նպատակ դնելուն, ինչպես կարելի է դրան հասնել, նպատակներին հասնելու ճանապարհին ինչպես գտնել ուժ և էներգիա:

Թրեյնինգը տևելու է երկու օր՝ նոյեմբերի 11-12-ը, յուրաքանչյուր օրը մոտավորապես 10 ժամ, դա նույնիսկ քիչ է, բայց, քանի որ նման թրեյնինգ առաջին անգամ ենք կազմակերպում, երկօրյա ենք նախատեսում: Այնուամենայնիվ, մարզելու, մարդկանց այնպիսի հոգեվիճակի բերելու համար, որ կարողանան ինչ-որ չափով իրենց կյանքի համար քայլեր կատարեն, դա բավարար ժամանակ է:

- «Դարձիր քո առաջնորդը»․ ու՞մ է ուղղված լինելու Ձեր ուղերձը: Ովքե՞ր պետք է մասնակցեն Ձեր թրեյնինգին:

-Ուղղված է այն մարդկանց, ով կարծես ապրում են, սակայն չեն ղեկավարում իրենց կյանքը: Այն մարդկանց, ում գրաֆիկն ու անելիքները, կյանքի որակը իրավիճակներն են որոշում, այլ ոչ թե իրենք:

Շատերը կարծում են, որ մեր կյանքի որակն ի վերուստ է որոշված, և բողոքում են կյանքից, երկրից և այլն, բայց չեն դժգոհում իրենցից, որ եթե ժամանակին որոշ բաներ անեին, կունենային այլ արդյունքներ՝ ավելի լավ իրականություն կամ շատ ավելի որակյալ կյանք:

«Դարձիր քո առաջնորդը» թրեյնինգի ուղերձը հենց դա է, եթե ուզում ես հասնել կյանքում հաջողությունների, նախ պետք է հաղթես ինքդ քեզ, դառնաս քո առաջնորդը և կառավարես քո էմոցիաները՝ այսպիսով կառավարելով քո կյանքը: Հնարավոր է՝ դա փոքր-ինչ վերամբարձ է հնչում, բայց իրականում գործնական և կիրառելի է:

Կյանքի որակը անձից է կախված․ մենք չենք կարող որոշել, թե երբ ենք մահանալու, բայց կարող ենք ինքներս որոշել, թե ինչպես ենք ապրելու մինչև մեր մահ:

-Ովքե՞ր են հետաքրքրված ձեր թրեյնինգով: Բիզնես միջավայրի մարդի՞կ, հոգեբանական խնդիրներ ունեցող անձի՞նք․․․Ու՞մ եք սպասում տեսնել այնտեղ:

-Սպասում եմ, որ թրեյնինգին մասնակցելու կգան երիտասարդներ, և նույնիսկ տարեց մարդիկ, որոնք ունեն խնդիրներ և երիտասարդներ ու տարեց մարդիկ, որոնք ոչ մի խնդիր էլ չունեն, բայց ցանկանում են իրենց կյանքի որակը փոխել:

Ես վիդեոբլոգ եմ վարում, նկատում եմ, որ այն թեմաները, որոնց անդրադառնում եմ, դիպչում են մարդկանց սրտերին: Հաճախ են ինձ գրում, խորհուրդներ հարցնում, և նրանց տարիքն ու խնդիրները տեսնելով, սպասում եմ, որ ոչ միայն երիտասարդներ կմասնակցեն թրեյնինգին, այլև կլինեն մարդիկ, որոնք երկար ժամանակ ապրել են մի կյանքով, որին ընտելացել են, իրենց համար «հարմարավետության գոտի» են ստեղծել և ապրել այնտեղ՝ մտածելով, որ ոչինչ չեն կարող փոխել, չեն կարող ազդել իրենց կյանքի որակի վրա: Նրանք պետք իմ լսարանը կազմեն:



-Թրեյնինգն անցկացվելու է նոյեմբերի 11-12-ը: Նկարագրել եք, որ մասնակիցներին սպասվում է երկօրյա «անհավանական ճանապարհորդություն», որի ընթացքում կբացահայտվեն, թե ինչով է պայմանավորված մարդու վարքը և ինչպե՞ս կարելի է ունենալ երկարատև փոփոխություններ: Ինչպե՞ս եք բացահայտել այդ ճանապարհորդության գաղտնիքները, Դուք անձամբ ինչպե՞ս եք հասել այդ գիտակցությանը:

-Ես ապրիլին մասնակցեցի աշխարհահռչակ լայֆ քոուչ Թոնի Ռոբինսի «Բացահայտիր քո ներքին կարողությունները» 4-օրյա թրեյնինգին: Այդ 4 օրվա ընթացքում ես զգացի, որ դա իրոք ճանապարհորդություն էր, և հենց այդտեղից էլ եղավ գաղափարը, որ ես էլ անցկացնեմ երկօրյա անհավանական ճանապարհորդություն: «Անհավանական», որովհետև անհավանական է թվում, որ երկու օրվա ընթացքում մեր կյանքում կարելի է ինչ-որ բաներ փոխելը:

Բնականաբար, երկու օրվա ընթացքում չես կարող փոխել կյանքդ, բայց երկու օրվա ընթացքում կարող ես ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնց միջոցով կարող ես փոխել կյանքդ: «Մեսիջը» դա է՝ ձեռք բեր այդ հմտությունը, մտածողությունը, փոխի՛ր քո վերաբերմունքը հենց քո նկատմամբ, բացահայտի՛ր քո հնարավորությունները և արդեն դրանից հետո փորձի՛ր քո տրամադրության, օրվա, քո անելիքների կառավարման միջոցով փոխել կյանքդ:

Երկօրյա «ճանապարհորդության» երկրորդ օրվա մեծ մասը հատկացնելու ենք թեմային, թե ինչպես ունենալ փոփոխություններ և ինչպես պահպանել դրանք, որովհետև յուրաքանչյուր թրեյնինգ, կարծես թե, թերի է, եթե չի տալիս գործիքներ․ մոտիվացիան, որն առաջանում է թրեյնինգի ժամանակ պետք է պահպանել ամբողջ կյանքում, որովհետև ինչպես մարմինը, այնպես էլ միտքը կարիք ունի մարզման: Պետք է տալ գործիքներ, որոնց միջոցով մարդիկ կկարողանան աճ գրանցել, զարգանալ և պահել դրանք:

Ես սպասում եմ, որ բավականին մեծ և ազդեցիկ թրեյնինգ է լինելու, և մասնակիցները կփոխեն իրենց վերաբերմունքը կյանքի և իրենց նկատմամբ ու կնախաձեռնեն այնպիսի փոփոխություններ, կյանքի այնպիսի կառավարում, որոնք կբերեն աճ և զարգացում:

- «Դարձիր քո առաջնորդը» թրեյնինգի միջոցով փորձելու եք անձին մղել անձամբ ղեկավարելու սեփական հույզերն ու ցանկությունները, սեփական կյանքը: Արդյոք բոլոր մարդիկ կարո՞ղ են դա անել, թե, այնուամենայնիվ, որոշ բնավորության գծերով մարդիկ պետք է օժտված լինեն՝ դրան հասնելու համար:

-Միանշանակ, բոլոր մարդիկ կարող են կառավարել իրենց կյանքը, եթե ունեն ցանկություն: Իսկ ցանկությունն առաջանում է երկու դեպքում․ երբ տվյալ պահին ունի դժվարություններ, ցավեր և ուզում է ազատվել դրանից և երբ անձն ունի առհասարակ կամք և պատրաստակամություն իր կյանքը որակապես փոխելու համար:

Բայց, ցավոք, կան մարդիկ, որոնք, գտնվելով դժվարությունների մեջ, համակերպվում են դրանց հետ և մտածում են, որ իրենք իրավասու չեն իրենց կյանքը փոխելու և շարունակում են այդպես ապրել՝ բողոքելով ուրիշներից, մեղավորներ փոխելով:

Կրկնում եմ՝ այն մարդը, ով ունի ցանկություն իր կյանքը փոխելու, նա կարող է փոխել։

-Ստացվում է, որ թրեյնինգին մասնակցելն արդեն մեկ քայլ է ուղղված իրենց կյանքը փոխելուն․․․

-Միանշանակ: Այն մարդիկ, որոնք մասնակցելու են թրեյնինգին, պետք է լինեն բաց: Ես նախապատրաստելու եմ նրանց դրան, որ ոչ թե գան և դիտորդի կարգավիճակով մասնակցեն թրեյնինգին, այլ մտնեն ամբողջ գործընթացի մեջ և լինեն լիարժեք մասնակից:

- Դուք մշտական և ոչ փոքր լսարան ունեք: Վստահ եմ, հետևում եք Ձեր լսարանի աճին: Ի՞նչ եք ընդհանրապես արձանագրել՝ որո՞նք են հատկապես մեզանում՝ Հայաստանում ապրող երիտասարդների խնդիրները, և ի՞նչ ռեսուրներ ու հնարավորություններ ունենք, որոնք չենք օգտագործում:

-Երիտասարդներին հիմա առավել շատ հետաքրքրում է, թե ինչպես ճիշտ մասնագիտություն ընտրել, աշխատանք գտնել, գումար աշխատել: Երիտասարդները կարիք ունեն պրակտիկ լուծումների, քայլերի, որոնք նրանց ֆինանսապես անկախ և ազատ կդարձնեն:

Նկատել եմ, որ եթե անգամ մարդն ունի ինչ-որ հոգեբանական խնդիրներ, դժվարություններ, դրանց հիմքում ֆինանսական հարցեր կան: Բայց լինում են դեպքեր, երբ մարդիկ նաև այլ պահանջներ ունեն և այդ պահանջների չբավարարվելու պատճառով նրանք ընկճվում են, չեն հասկանում, թե ինչու են տրամադրության անկում ունենում և այլն:

Իսկ, մասնավորապես հայաստանյան միջավայրի մասին խոսելիս, պետք է նկատենք, որ այստեղ հատուկ մտածողություն կա: Այդ մտածողությունը մենք ժառանգել ենք Խորհրդային տարիներից․ չկար բիզնես, չկար ոչ մի բան, որ ազդում էր քո կյանքի վրա, ստանում էիր աշխատավարձ, հանգստանում էիր ինչ-որ մի ծովափում և այլն․․․ գլոբալ առումով որևէ ազդեցություն քո կյանքի վրա դու չէիր զգում, ապրում էիր քո «կոմֆորտ զոնայում» և չէիր էլ մտածում այդտեղից դուրս գալու մասին:

Հենց այդ կաղապարներից, որոնք ժառանգել ենք, դժվարությամբ ենք ազատվում: Ներկայիս երիտասարդները մեծանում են այն սերնդի ընտանիքներում, որոնք ապրել և դաստիարակվել են խորհրդային տարիներին, բայց նույն այդ երիտասարդները տարբեր, միջազգային թրեյնինգների, ծրագրերի շնորհիվ շփվում են այլ երկրի երիտասարդների հետ և տեսնում, որ վերջիններիս մտածողությունն այլ է: Կարծում եմ, որ մեզ մոտ էլ խնդիրները երկրի պատճառով են: Բայց, ո՛չ, դա մարդկանց պատճառով է: Եթե մենք էլ սկսենք այլ կերպ մտածել, մեր երկիրն էլ կփոխվի:



-Պարո՛ն Ավետիսյան, կարծես Հայաստանը հետ չի մնում աշխարհում եղած թրենդներից: Այստեղ ևս նկատելի է լայֆ և բիզնես քոուչինգի զարգացում: Սոցիալական ցանցերում մշտապես հայտնվում են գովազդներ տարատիպ թրեյնինգների վերաբերյալ: Անձնական աճով հետաքրքրված մարդիկ ինչո՞ւ պետք է նախընտրեն հենց Ձեր թրեյնինգը, ինչո՞վ է տարբերվում այն մյուսներից:

-Ես մինչ թրեյնինգ անցկացնել նախաձեռնելն աշխատել եմ ինձ վրա, և մեկ տարի ես որևէ մեծամասշտաբ թրեյնինգ կամ սեմինար չեմ նախատեսել: Զբաղված եմ եղել իմ անձնային աճով, իմ փորձի ստեղծմամբ, որովհետև վստահ էի, որ եթե ցանկանում եմ, ինչ-որ մեկին փոխել, պետք է սկսեմ ինձնից:

Թրեյնինգն ինձ համար բիզնես չէ: Այն, իհարկե վճարովի է (մինչև սեպտեմբերի 1-ը գրանցվողների համար 22 հազար է, իսկ սեպտեմբերից հետո՝ մինչև նոյեմբեր 27 000 դրամ է լինելու բոլոր ցանկացողների համար- Մ․ Ա․ ), բայց դա միտված չէ բիզնես դառնալուն: Կարծում եմ, որ փոքր լսարան ունեցող երկրում քոուչը չի կարող միայն թրեյնինգներ անելով համարել, որ ինքը բիզնեսով է զբաղվում: Ես ունեմ մի քանի բիզնեսներ, իսկ թրեյնինգն ինձ համար ճանապարհ է իմ առաքելությունը իրականացնելու համար, կիսվելու համար մարդկանց հետ այն ամենով, ինչի շնորհիվ ես հասել եմ հաջողությունների, թրեյնինգն ինձ համար միջոց է փորձելու փոխել մարդկանց մտածողությունը:

-Պարո՛ն Ավետիսյան, ի՞նչ արդյունք եք ակնկալում թրեյնինգի ավարտից հետո: Որը՞ կլինի Ձեր համար լավագույն արձագանքը (feedback-ը):

-Հարյուր տոկոսանոց արդյունք որևէ թրեյնինգ չի ապահովում, սովորաբար 10-20 տոկոսն արդեն լավագույն արդյունք է համարվում: Եվ եթե «Դարձիր քո առաջնորդը» թրեյնինգի մասնակիցների 10-20 տոկոսի մոտ կյանքի փոփոխություն նկատվի, եթե թրեյնինգից հետո նրանք վերանայեն իրենց մոտեցումները, մտածողությունը, փոխեն իրենց գործողությունները և այդպիսով նաև իրենց կյանքը, կհամարեմ, որ լավ արդյունք եմ գրանցել:

Թրեյնինգի ժամանակ աշխատելու ենք նաև անձնապես մասնակիցների հետ: Հետևողական ենք լինելու, միայն երկօրյա թրեյնինգով չենք սահմանափակելու: Ընտրելու ենք մասնակիցներ, որոնց հետ հետևողական աշխատանք տանելու կարիք կլինի և կաշխատենք նրանց հետ: Ես պատրաստ եմ դրան, քանի որ վստահ եմ, որ այդ մարդկանց միջոցով էլ կարող ենք ապացուցել, որ այո, թեկուզ թրեյնինգի միջոցով կարող ենք ազդել մեր կյանքի վրա՝ որակապես լավացնելով այն:

tert.am


Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու մասին

Անհոգ եղեք՝ ամեն ինչ լավ է. Լենա Նազարյանը՝ խորհրդարանական ընտրություններին չառաջադրվելու...

12:18

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավարը կոչ է անում կամավորներին միանալ

Դիլիջանում կրակը վաղուց մտել է անտառ, միայն խոտածածկ տարածքները չեն. «Բնապահպանի տուն»...

11:13

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից. Բորել

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից....

10:42

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ Տոնոյան

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ...

10:25

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:17

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

10:02

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները, հրդեհը տարածվում է միանգամից 4 օջախով

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

Պապոյանը տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին

Պապոյանը տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության...

17:23

Աբրահամ Սրբազանը չի կարողացել «շատ ճոխ ջիպ» գնել, հինգ տարվա հնության է գնել

Աբրահամ Սրբազանը չի կարողացել «շատ ճոխ ջիպ» գնել, հինգ տարվա հնության է...

17:08

Վարազդատ Հարոյանն այլևս հանդես չի գա «Կազինցբարցիկա» թիմում

Վարազդատ Հարոյանն այլևս հանդես չի գա «Կազինցբարցիկա»...

14:33

Արմեն Գրիգորյանի և Տիտուս Կորլացեանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռումինիա հարաբերությունները

Արմեն Գրիգորյանի և Տիտուս Կորլացեանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռումինիա...

14:02

Իրանի ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Իրանի ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց»...

13:49

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է...

13:23

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցով առաջարկվող խաղաղության ծրագրի տեքստը փոխվել է. Պեսկով

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցով առաջարկվող խաղաղության ծրագրի տեքստը փոխվել է....

13:09

«Սա նոր փուլ է». Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Կիպրոսի ԱԳՆ-ների միջև

«Սա նոր փուլ է». Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Կիպրոսի ԱԳՆ-ների...

12:31

Հայոց ցեղասպանության հուշահամալիր նախարարի այցերը շարունակվում են

Հայոց ցեղասպանության հուշահամալիր նախարարի այցերը շարունակվում...

12:13

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26