Սեպտեմբերի 1-ից հացաբուլկեղենը և միսը տեղափոխվելու են սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով։ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հրավիրված ասուլիսին նշեց, որ հացամթերքի և մսամթերքի տեղափոխման փուլում ակնառու խնդիրներ կան, ուստի ՍԱՊԾ-ն համակարգը ներդնելով, որի համաձայն, պետք է ունեն սանտիրական անձնագրեր, թույլ կտա երաշխավորել, որ սնունդը կտեղափոխվի իր համար նախատեսված տրասպորտային միջոցներով և բացի այդ հնարավորություն կլինի վերահսկողություն իրակացել:
«Պետական գնումներով մատակարարումների համար սեպտեմբերի 1-ից կգործի, իսկ Երևանում արդեն նոյեմբերի 1-ից պարտադիր կլինի, իսկ ժամանակացույցով փետրվարից հանրապետության մնացած մարզերի համար համակարգը կգործի»,-ասաց նա և նշեց, որ պարզ ընթացակագ է ներկայացված:
Հայրենական արտադրանք արտադրող ընկերության գլխավոր տեխնոլոգ Կարեն Պողոսյանը նման նախաձեռնությունը ողջունելի փաստ որակեց: «Սա ոչ միայն օգուտ է սպառողների, այլ բարեխիղճ արտադրողների համար և գործընթացը վերահսկվելով՝ ևս մեկ անգամ արտադրողի վստահությունը շահել սպառողների աչքում»,-ասաց նա:
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ միանշանակ ողջունելի է ուշացած և անհրաժեշտ այս քայլը: «Եկեք նայենք ավելի խորը, ՍԱՊԾ-ն պատասխանատու է ամբողջ սննդի շղթայի համար: Մի օղակը կարգավորելով հարց չի լուծվում, շղթայում, մեղմ ասած, շատ են թերությունները»,-ասաց նա և օրինակ բերեց, որ 40 երեխա տարբեր մանկապարտեզներից հայտնվեցին հիվանդանոցում:
«Ավելի սարսափելի ի՞նչ կարղ է լինել, նամակը բոլոր գերտեսչություններին ուղղված անպատասխան են մնացել: Այսինքն՝ մանկական հաստատություններում, երեխաների կյանքը և անվտանգությունն ապահովված չէ»,-ասաց նա:
Վահե Դանիելյանը, անդրադառնալով սննդի շղթայի օղակներին, շեշտեց, որ առաջինը պետք է մտածել մտածելակերպի փոփոխության մասին: «Եթե հանդուրժող ենք ձեր խանութի հակասանիտարական վիճակին, եթե հանդուրժող եք, երբ ձեր եղբոր մեքենայի բեռնախցիկով հաց է տեղափոխվում...չեմ ընդունում, որ ասում են, թե ՓՄՁ-ին վնաս կարող է հարուցել, արդյոք ճիշտ է 2,5 մլն-ի շահը ստորադասել 20 000-ից»,-ասաց նա:
Վահե Դանիելյան խոսքով՝ հետագայում անդարադառնալու են բոլոր սննդամթերքի տեսակներին:
Իսկ թե նոր համապատասխան մեքենաների պահանջը, վերազինել և այլն չի հանգեցի հացի և մսի գների թանկացման, ՍԱՊԾ պաշտոնյան պատասխանեց. «Ոչ ոք չի պարատադրում, որ մարդիկ գնան նոր մեքենաներ գնեն, յուրաքանչյուր նորմատիվ տեխնիական փաստաթղթի մեջ հստակ նշված է՝ ինչպես առաքի, եթե ձեռնարկում է արտադրություն, ապա պետք է պահանջված ձևով իրացնի»,-ասա նա:
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26