Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը պատասխանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, թե իրենք դեմ են, որ Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի միջև մաքսային միության վերաբերյալ պայմանագիրը ընդլայնվի և թարմացվի:
Ըստ թուրքական «Etraf» լրատվակայքի՝ Չելիքի բնորոշմամբ դա «անհաջող» հայտարարություն էր: Նա ասել է, որ ամբողջ ԵՄ-ի անդամ մի պետություն իրավունք չունի հրահանգ տալ ԵՄ-ին:
Ըստ նրա՝ Թուրքիան կարող է խնդիր ունենալ ԵՄ-ի որոշ երկրների հետ, բայց այդ խնդիրները չպետք է վերաբերեն այլ երկրներին:
«Եվրոպական հանձնաժողովը չպետք է թույլ տա, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև առկա խնդիրներն ազդեն Մաքսային միության պայմանագրի վրա: Դա հանդիսանում է ԵՄ-ի հիմավոր մեխանիզմների խախտում»:
Չելիքը նաև նշել է, որ մաքսային միության վերաբերյալ ԵՄ-ի հետ պայմանագրի ընդլայնումը ձեռնտու է երկու կողմերին էլ, այլ ոչ թե միան մեկ կողմին:
«Մաքսային միության հարցում հրատապություն չունենք: Պարզապես անհրաժեշտ էր , որ այդ գործընթացն արագացվեր: Օբամայի շրջանում պայմանագիրը հնարավոր չեղավ ապահովել: Թրամփի ժամանակ էլ չապահովվեց»,- ասել է Չելիքը:
Վերջինիս հավելել է, որ եվրոպացիները հարցը այնպես են ներկայացնում, ասես թե պայմանագրի ընդլայնումը նվեր է Թուրքիային, մինչդեռ դա երկկողմանի պայմանագիր է:
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44