ՀՀԿ–ն ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությունն «արհեստական օրակարգ» է որակում։ Կուսակցության խոսնակի խոսքով` անգամ «Ելք» դաշինքում ոչ բոլորն են այդ նախաձեռնության շուրջ հստակ կարծիք հայտնում։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կասկածում է, որ «Ելք» դաշինքն ԱԺ-ում հանդես կգա ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ։
«Ես պաշտոնապես չեմ լսել և չեմ կարդացել, որ «Ելք» դաշինքը պատրաստ է որպես դաշինք ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ։ «Ելք» դաշինքից մեկ կուսակցություն կա, որը ո՛չ նախընտրական, ո՛չ հետընտրական փուլում նման կարծիք չի հայտնել։ Եթե «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն իրենց առաջնորդների և ակտիվիստների մակարդակով հայտնել են իրենց տեսակետը, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ես չեմ լսել հստակ դիրքորոշում` նրանք կո՞ղմ են, թե՞ դեմ ԵԱՏՄ-ին»,- ասաց ՀՀԿ խոսնակը։
Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնությանը, ապա ՀՀԿ-ի տեսակետն անփոփոխ է մնացել` Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին արդարացված է և արդյունավետ։
«Եթե մենք չմտնեինք ԵԱՏՄ, Հայաստանի բանջարեղենը`լոլիկն ու վարունգը, Փարիզո՞ւմ պիտի վաճառեինք, Հայաստանի կոնյակը, որ Եվրոպայում բրենդի է կոչվում, պետք է Ֆրանսիայո՞ւմ կամ Մեծ Բրիտանիայո՞ւմ վաճառեինք։ Մենք միացել ենք 150 մլն-անոց շուկայի, որը մեզ զարգացման մեծ հնարավորություն է տալիս», —ասաց Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակը բարձրացված հարցն «արհեստական օրակարգ» որակեց և խոստացավ` աշնանն առավել ամբողջական կներկայացվի, թե ինչ է տվել Հայաստանին ԵԱՏՄ անդամակցությունը։
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44