ARM | RUS |

Իսրայելցի նախարարին չհաջողվեց կանխել անօդաչուների սկանդալը. ինչո՞ւ է ուշանում ՊՆ որոշումը. «ՀԺ»

18.08.17 | 10:27

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 14-ին իսրայելական մամուլում սկանդալային արտահոսք հայտնվեց: Ըստ այդմ՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունում հետաքննություն է ընթանում Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունների վերաբերյալ: «Մաարիվ ա-Շաուվա» պարբերականի տվյալներով՝ հետաքննության հիմքում Իսրայելի պաշտպանության նախարարությանը հասցեագրված բողոքն է:

Պարբերականի տեղեկություններով, Aeronautics Defence System ընկերության աշխատակիցներն իրենց արտադրանքը վաճառելու նպատակով Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերը փորձարկել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով, և այս փաստով բողոք է ներկայացվել նախարարությանը: Միջադեպը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, ընդ որում՝ ընկերության երկու օպերատորները հրաժարվել են կատարել ադրբեջանցիների խնդրանքը, որովհետեւ ռազմական տեխնիկան կենդանի թիրախների վրա փորձարկելն արգելվում է իրենց երկրի օրենքով, և ընկերության ղեկավարները ստիպված են եղել անձամբ կառավարել անօդաչու սարքը, որը, սակայն, վրիպել է:

Սույն ընկերությունն ու Իսրայելում ՀՀ դեսպանը հերքում են այս տեղեկատվությունը, իսկ հայկական տիրույթում փորձ է արվում հասկանալ, թե ով է կանգնած արտահոսքի ետեւում, արդյո՞ք դրանով ինչ-որ երրորդ կողմ ցանկանում է փչացնել հայ-իսրայելական հարաբերությունները, կամ գուցե մրցակից ընկերություններից մե՞կն է Aeronautics Defence System-ին վատություն անում եւ այլն:

Տվյալ դեպքում, սակայն, ավելի կարևոր է, թե ով է այդպիսի բովանդակությամբ բողոք ներկայացրել Իսրայելի պաշտպանական գերատեսչությանը:

Այն մասին, որ իսրայելցի մասնագետներն իրենց արտադրած հարվածային անօդաչու սարքերն անձամբ էին կառավարում ապրիլյան պատերազմի օրերին, խոսվում էր հենց պատերազմի օրերին: Այդ ժամանակ եւ դրանից հետո, սակայն, ոչ համապատասխան դիմում եղավ, ոչ հետաքննություն, եւ ոչ էլ՝ մամուլում արտահոսք: Իսրայելի համապատասխան մարմինները նույնիսկ չարձագանքեցին Հայաստանի և Սփյուռքի ահազանգերին, թեեւ Երուսաղեմի հայ համայնքը նույնիսկ բողոքի ցույցեր կազմակերպեց:

Ուրեմն ի՞նչ է փոխվել հիմա, եւ ո՞վ կարող էր նման դիմում ներկայացնել Իսրայելի ՊՆ-ին: Այս հարցում որևէ այլ շահագրգիռ կողմ, քան Հայաստանն է, դժվար է պատկերացնել: Իսրայելի մասնագետների կողմից կառավարվող անօդաչուներն, ըստ էության, ամենամեծ խնդիրն էին ապրիլյան պատերազմի օրերին: Դա նշանակում է, որ հետագա հնարավոր պատերազմական իրավիճակներում դրանց դեմ նույնպես դժվար կլինի պայքարել: Մինչդեռ խնդիրն էականորեն կհեշտանա, կամ գուցե ընդհանրապես օրակարգից դուրս գա, եթե այդ անօդաչուները կառավարվեն հենց ադրբեջանցիների կողմից, որոնք քիչ հավանական է, որ առաջիկա տարիներին կկարողանան լիարժեքորեն տիրապետել այդ զենքին:

Արդյո՞ք Հայաստանը կարող է կապ ունենալ սկանդալային այս զարգացումների հետ: Դժվար է պատկերացնել մեխանիզմները, սակայն այդպիսի եզրահանգման համար որոշակի հիմքեր կան:

Այն պնդումը, որ իսրայելցի մասնագետներն Ադրբեջանի կողմից պատերազմում էին Արցախի դեմ 2016-ի ապրիլին, ըստ էության, վերլուծության և ոչ թե փաստերի առկայության հետեւանք էր: Այդ ժամանակ հայկական կողմը չուներ տեխնիկական այնպիսի բագաժ, որ կարողանար նաեւ փաստեր արձանագրել:

Ներկայում իրավիճակը բոլորովին այլ է. բոլորն են արձանագրել Պաշտպանության բանակի եւ առաջնագծի տեխնիկական և սպառազինության համալրումների մասին:

Երևանն այս սկանդալում, կարծես թե, ամենեւին էլ պասիվ դիտորդի դերում չէ: Սրա մասին է թերեւս վկայում նաև Իսրայելից բավական բարձր մակարդակով կազմակերպված այցը Հայաստան: Հուլիսի 25-27-ին Երեւանում էր այդ երկրի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Սա լուրջ այց էր, որովհետեւ վերջին 10 տարվա ընթացքում Իսրայելից որեւէ նախարար չէր այցելել Հայաստան: Ընդ որում, Հանեգբին հարուստ փորձով եւ կենսագրությամբ պաշտոնյա է, որը երկար տարիներ համակարգել է իսրայելական հատուկ ծառայությունների աշխատանքը:

Նա իր այցը գնահատեց որպես հայ-իսրայելական հարաբերություններում նոր ճեղքում, ասաց, որ մեկ ուղերձով է եկել՝ զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Ճիշտ է, նախարարը հարցազրույցներում ասաց, որ իր այցի օրակարգում անվտանգության և ռազմական ոլորտին առնչվող հարցեր չկան, միայն զբոսաշրջություն, առևտուր, սակայն միշտ չէ, որ նման այցերի ժամանակ փակ դռների ետեւում քննարկվող ամենակարեւոր թեմաները տեղ են գտնում հարցազրույցներում:

Հայ-իսրայելական հարաբերությունների տրամաբանության մեջ հիմա ընդհանրապես նման բարեկամական այց չէր մտնում: Այնպես որ, չի բացառվում, որ նախարարը եկել էր անօդաչուների հետ կապված դիմումի հետքերով, լուծումներ գտնելու և սկանդալից խուսափելու նպատակով:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը Ցախի Հանեգբինի այցի նախորդ օրը մեկնեց արձակուրդ, այդպես էլ նրան չընդունելով: Դա մի կողմից հստակ ուղերձ էր Իսրայելին: Մյուս կողմից նշանակում է, որ եթե այցի նպատակը սկանդալը հարթելն է եղել, ապա այն ի սկզբանե ձախողված էր: Իսրայելի պաշտպանության նախարարությունն առայժմ չի հայտարարել, թե ինչ է պարզվել իրենց հետաքննության արդյունքում: Ենթադրվում է, այդ հայտարարությունը չի լինի, մինչև Հայաստանն ու Իսրայելը ընդհանուր հայտարարի չգան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:


ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում եւ Հայաստանում

ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Բելառուսում եւ...

18:22

ՆԳՆ-ից հերքում են՝ Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարից զոհվածները շրջանավարտներ չեն

ՆԳՆ-ից հերքում են՝ Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարից զոհվածները շրջանավարտներ...

18:03

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

17:47

Օկուպացված Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը

Օկուպացված Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի...

17:22

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը․ Հետք

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը․...

14:13

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. կա 2 զnհ, 2 վիրավոր

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. կա 2 զnհ, 2...

14:02

Հերոսությունը չգիտեմ ոնց է չափվում, բայց նախագահ Քոչարյանի արածը դա պետական այրի ներքին համոզմունքներից բխող արարք է. Քոչարյան

Հերոսությունը չգիտեմ ոնց է չափվում, բայց նախագահ Քոչարյանի արածը դա պետական այրի ներքին...

13:45

Տեղի կունենա համերգ՝ նվիրված Հանրապետության տոնին

Տեղի կունենա համերգ՝ նվիրված Հանրապետության տոնին

13:22

Ավելի զազրելի օրինագիծ դժվար էր պատկերացնել եւ մտածել.Թամամյան

Ավելի զազրելի օրինագիծ դժվար էր պատկերացնել եւ...

13:09

Որոշ ուժերի համար պայքարը տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար հաճախորդ լինելու և ծառայություններ մատուցելու համար է․ Աբրահամյան

Որոշ ուժերի համար պայքարը տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար հաճախորդ լինելու և...

12:53

ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային...

12:47

Տիգրանի մարմնի վրա վնասվածքներ, բռնության հետքեր չկան

Տիգրանի մարմնի վրա վնասվածքներ, բռնության հետքեր չկան

12:35

ՀՀ կժամանի Հունգարիայի ԱԳ նախարարը

ՀՀ կժամանի Հունգարիայի ԱԳ նախարարը

12:14

Բացահայտվել է 590 հազար դոլարի հափշտակության դեպքը․ ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ

Բացահայտվել է 590 հազար դոլարի հափշտակության դեպքը․ ձերբակալվածները տվել են խոստովանական...

11:55

Շրջադարձային կետ՝ թվային ակտիվների պատմության մեջ․ Բիթքոյինը հատել է $111,000-ը. մեկնաբանություն

Շրջադարձային կետ՝ թվային ակտիվների պատմության մեջ․ Բիթքոյինը հատել է $111,000-ը....

11:33

Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը

Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի...

11:24

Ռուբեն Վարդանյանի հայկական ինքնությունը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության հիմք․ նրա ձերբակալության համար իրավական հիմքեր չկան․ Իրավապաշտպան

Ռուբեն Վարդանյանի հայկական ինքնությունը դիտարկվում է որպես քրեական պատասխանատվության հիմք․ նրա...

10:46

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27

Խոշոր վթար՝ Երևանի կենտրոնում

Խոշոր վթար՝ Երևանի կենտրոնում

10:02

Խոշոր ավտովթար Երևանում․ ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար Երևանում․ ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են...

20:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03

«Ժողովուրդ». 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել է

«Ժողովուրդ». 7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել...

09:56

«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37

«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ...

09:45

«Փաստ». «Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է»

«Փաստ». «Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է»

09:33

«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան

«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային...

09:16

«Փաստ». Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես ազգային հարստություն

«Փաստ». Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես...

09:02

«Հրապարակ». Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում

«Հրապարակ». Շաբաթօրյակ չկառուցված քաղաքում

09:45

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի...

09:36

«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել

«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացել

09:29

«Հրապարակ». «Լավ ես արել, մենք քո հետ ենք». մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին ու ջերմորեն ողջունում

«Հրապարակ». «Լավ ես արել, մենք քո հետ ենք». մոտենում էին օրվա «հերոս» թաղապետին ու ջերմորեն...

09:14

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի համար

«Հրապարակ». Թեժ պայքար ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի աթոռի...

09:02

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

09:46

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում են

«Ժողովուրդ». Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում...

09:44

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ...

09:35