«Ես պաշտոնապես չեմ լսել, չեմ տեսել, որ «Ելք» դաշինքը պատրաստ է, որպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ»,-հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին:
Նրա խոսքով, դաշինքի առնվազն մեկ կուսակցություն կա՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը որը ոչ հետընտրական, ոչ էլ նախընտրական փուլում պաշտոնական կարծիք , հստակ դիրքորոշում այդ մասին չի հայտնել:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի կազմում են «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունները:
«Բայց սա իրենց խնդիրն է, սա զուտ «Ելք»-ի մասով: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա մենք չենք կարող սատարել այդ դիրքորոշմանը: Գտնում ենք, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն արդարացված է և արդյունավետ է: Առաջարկում ենք մեր գործընկերներին խոսել ոչ թե էմոցիաների և արտաքին քաղաքականության ճաշակի առաջնահերթությամբ, այլ փաստերով: Եթե մենք չմտնեիքն Եվրասիական միություն, Հայաստանի բանջարեղենը, լոլիկն ու վարունգը պետք Փարիզո՞ւմ վաճառեինք: Եթե մենք չմտնեիք ԵԱՏՄ, ՀԱյաստանի կոնյակը, պիտի Ֆրանսիայո՞ւմ ու Մեծ Բրիտանիայո՞ւմ վաճառեինք»,-ասաց նա:
Շարմազանովը չբացառեց, որ աշնանաը կարող են արդյունքներ հրապարակել, թե ինչ է տվլ Հայաստանին ԵԱՏՄ անդամակցությունը:
«Մենք գտնում ենք, որ դա արհեստական օրակարգ է Հայաստանի քաղաքական կյանքի համար: Ի վերջո, Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքը միայն Հանրապետական կուսակցության կողմից չի պաշտպանվել: Այս որոշումն արժանացել է խորհրդարանական ընդդիմության ճնշող մեծամասնության աջակցությանը: Այդ որոշումն ունեցել է պառկլամենտի ճնշող մեծամասնության աջակցությունը»,- ասաց Շարմազանովը, ավելացնելով, որ կողմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստանը», ՀԱԿ-ից պատգամավորներ, «Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանը:
Շարմազանովի խոսքով, այսօր ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև հասարակության ճնշող մեծամասնությունը կողմ է, որպեսզի Հայաստանի լինի Եվրասիական տնտեսական միության կազմում:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ լինելը չի նշանակում, որ Հայաստանը չի կարող զարգացնել հարաբերություններն այլ երկրների և միությունների, այդ թվում՝ Եվրոպական Միության հետ, որը «փորձում ենք հաջողությամբ իրականացնել»:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34