Առողջապահության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող նախագիծը:
Այս կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանի հետ՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված նախագծի մշակման անհրաժեշտությունը և ինչ խնդիրների առջև են կանգնում ՄԻԱՎ ունեցող անձինք:
– Առողջապահության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ապրող անձանց իրավունքների պաշտպանությանը: Ինչո՞վ է պայմանավորված սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը:
– «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածը ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին համապատասխանեցնելու, ինչպես նաև հոդվածում առկա տարընթերցվող ձևակերպումները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Նախագծով առաջարկվում է սահմանափակել ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվությունը միայն այն դեպքում, երբ անձը տեղեկացված է իր ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված և դիտավորությամբ, ու փաստացի փոխանցում է ՄԻԱՎ-ը:
–Ներկայումս ինչպե՞ս են պաշտպանվում ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքները և ի՞նչ խնդիրների առջև են նրանք կանգնում:
– ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքները պաշտպանված են «Մարդու իմունային անբավարարությունից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» 1997 թվականի փետրվարի 3-ին ընդունված ՀՀ օրենքով, ինչպես նաև միջազգային մի շարք փաստաթղթերով և ներպետական այլ իրավական ակտերով: ՄԻԱՎ-ով ապրող անձանց առջև ծառացած խնդիրների մասին խոսելիս կարելի է նշել հասարակության խտրական վերաբերմունքը հիվանդության նկատմամբ:
–Առողջապահության նախարարությունը ՄԻԱՎ-ի դեմ պայքարում ի՞նչ միջոցառումներ է կազմակերպում:
– Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետությունում 2017-2021 թվականների ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի շրջանակներում, որին հավանություն է տվել 2017 թվականին հունիսի 15-ի ՀՀ կառավարության որոշմամբ:
– ՄԻԱՎ վարակակիր քանի ՞ անձ է ապրում Հայաստանում:
– 1988 թվականի մինչև 2017 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2731 դեպք: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող անձանց հաշվարկային թիվը կազմում է 3300 մարդ:
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
11:06 16.06.25
10:57 16.06.25
10:43 16.06.25
11:44 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03