Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ՀՀ դատախազության կողմից 2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 265 ուսումնասիրություն: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 302 իրավախախտում, հարուցվել է 21 քրեական գործ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, միայն ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում 23 ուսումնասիրություն է իրականացվել սոցիալական ապահովության, կրթության և գիտության, գյուղատնտեսության, պետական գույքի և ֆինանսների կառավարման, հարկերի և պետական տուրքերի գանձման, քաղաքաշինության ոլորտների համապատասխան կառավարման պետական մարմինների և դրանց համակարգում գործող մարմինների ու կազմակերպությունների գործունեության ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ:
Ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ համապատասխան պետական մարմինների ղեկավարներին ներկայացվել է 17 հաղորդում, հարուցվել է 6 քրեական գործ:
Մասնավորապես, սոցիալական ապահովության ոլորտում կատարված ուսումնասիրություններով քրեական գործեր են հարուցվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում /տարեցների տուն ինտերնատ/ արձանագրված խախտումների վերաբերյալ:
Կրթության և գիտության ոլորտում իրականացված ուսումնասիրություններով քրեական գործ է հարուցվել «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ում արձանագրված խախտումներով:
Գյուղատնտեսության ոլորտում ուսումնասիրությունների արդյունքներով քրեական գործ է հարուցվել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրված խախտումների կապակցությամբ:
Քրեական գործերից մեկը՝ պետական սեփականությունը հանդիսացող գույքի օտարման գործընթացում արձանագրված խախտումների վերաբերյալ, հարուցվել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ:
Մեկ քրեական գործ էլ հարուցվել է հուղարկավորման ծառայություններ մատուցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հարկերից խուսափելու փաստով:
2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում քաղաքացիական դատավարության կարգով դատարան է հարուցվել 110.454.045 դրամ հայցապահանջով 7 հայց: Ներառյալ նախորդ տարիներին հարուցվածները, դատարանները քննել և դատական ակտեր են կայացրել 341.585.843 դրամի 12 հայցով, որոնցից բավարարվել է 336.808.443 դրամի 11 հայցադիմում: Փաստացի վերականգնվել է 3.663.924 դրամ: Հայցային վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով մերժվել 4.777.400 դրամ հայցագնով 1 հայց: 36 հայցի դատաքննություն դեռևս ընթացքի մեջ է:
Իսկ, ընդհանուր առմամբ, դատախազության բոլոր մարմինները նույն ժամանակահատվածում քաղաքացիական և քրեական դատավարության կարգով դատարան են հարուցել 37 հայց՝ 4.793.983.004 դրամի բռնագանձման պահանջով: Ներառյալ նախորդ տարիներին հարուցված հայցերով բավարարվել է 372.244.854 դրամի հայցապահանջով 25 հայց: Դեռևս ընթացքի մեջ է 5.579.642.741 դրամի հայցապահանջով 77 հայց:
2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում դատախազության մարմինները պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ Վճռաբեկ դատարաններ են ներկայացրել համապատասխանաբար՝ 5 վերաքննիչ և 3 վճռաբեկ բողոք: 5 վերաքննիչ բողոքից 3-ը բավարարվել է, 1-ը` վերադարձվել, իսկ 1-ը ընթացքի մեջ է: 3 վճռաբեկ բողոքից 1-ով վարույթ ընդունելը ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներով մերժվել է, իսկ 2-ը ընթացքի մեջ է:
Դատախազության մարմինների կողմից վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել է 139 անձ: Դատախազների նախազգուշացումներով կամ ուսումնասիրությունների ընթացքում կամովին վերականգնված վնասի չափը կազմել է 28 802 330 դրամ:
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26