Հայ համայնքը Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, ընդհանուր առմամբ, հանգիստ է․ Tert.am-ի հետ զրույցում ասաց Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը՝ նշելով, որ, իհարկե, հայերը, ինչպես Բարսելոնայի մնացած բնակիչներն ունեն նույն անհանգստություններն ու վախը, որ հնարավոր է՝ ահաբեկչությունը կրկնվի:
«Մենք անընդհատ կապի մեջ ենք եղել և՛ համայնքի, և՛ տեղական իշխանությունների հետ, պարզել ենք, որ տուժածների մեջ հայեր չկան: Մեր կողմից անելու բան այլևս չկար»,- ասաց նա:
Նշեց, որ կարծում է՝ շուտով համայնքը կվերադառնա իր բնականոն կյանքին, հայր սուրբը իր պատարագը կանի, համայնքը կհավաքվի: «Խուճապը չկա համայնքում: Խուճապը, ընդհանուր առմամբ համայնքում չէ, այլ ընդհանրապես Բարսելոնայում է»,- նշեց նա:
Իսպանիայում ՀՀ դեսպանը նաև նշեց, որ իրենք հիմա էլ պարբերաբար հայ համայնքի կապի մեջ են՝ օրը մի քանի անգամ: «Դեսպանությունն աշխատում է հերթապահության ռեժիմով, մասնավորապես այս օրերին: Եվ ընդհանրապես ամռանը՝ հատկապես հուլիս և օգոստոս ամիսներին հյուպատոսական ծառայությունն աշխատում է էլ ավելի, քանի որ Իսպանիան զբոսաշրջային երկիր է, և Հայաստանից էլ են շատ քաղաքացիներ գալիս»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Լա Ռամբլա զբոսաշրջային փողոցում հավաքված մարդկանց: Ավելի ուշ Դիագոնալ պողոտայում անհայտ անձը բեռնատարով վրաերթի է ենթարկել ոստիկանների: Ժամեր անց նույն օրը Ամբրիլս քաղաքում ահաբեկիչների ևս մեկ խումբ փորձել է ահաբեկչություն իրականացնել՝ վրաերթի ենթարկելով անցորդներին:
Կատալոնական ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչությունների արդյունքում վիրավորվել է 34 երկրի քաղաքացի, որոնց թիվը գերազանցել է 100-ը: Տուժածների մեջ, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, հայեր չկան:
tert.am
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26