«Հրապարակ» թերթը գրում է. «Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, որն զբաղվում է արևային էներգիայի օգտագործման հարցերով, նվերներ է պատրաստում Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին: Պուտինին նա ապխտած ձուկ է նվիրելու՝ արևային տեխնոլոգիայով պատրաստված, իսկ ԱՄՆ նախագահի համար մեր պրոֆեսորն իր մշակած արևային սարքի միջոցով հնդկահավ է խորովելու:
Ինչո՞ւ են հենց նրանք արժանացել պրոֆեսորի ուշադրությանը: Համազասպյանը պատասխանում է. «Որպես գերտերության ներկայացուցիչներ, որ ցույց տանք, որ Հայաստանում մշակված է տեխնիկա, որն իրենք չունեն, որ իրենք մեզ էլ հաշվի առնեն և համագործակցեն»:
Այժմ Վահան Համազասպյանը բանակցություններ է վարում ՌԴ խոշորագույն արգելոցներից մեկի՝ «Բայկալ ազգային պարկի» հետ: «Մենք առաջարկել ենք այնտեղ մեր արևային սարքերից տեղադրել: Անտառներում խորոված են անում, որից հետո հրդեհներ են տարածվում, իսկ արևային սարքը նման ռիսկեր չի առաջացնում»:
Համազասպյանը մտադիր է նվերը Պուտինին հանձնել սեպտեմբերի 28-ին: Այդ օրը Հայաստանի ապրանքարտադրողների միությունը Երևանում մեքենաշինարարների կոորդինացիոն խորհրդի նիստ է անելու, որին մասնակցելու են գործարանների տնօրեններ և բարձրաստիճան չինովնիկներ ՌԴ նախագահի աշխատակազմից: Վահան Համազասպյանն իր սարքի պրեզենտացիոն նմուշը ներկայացնելու է այդ օրը: Վստա՞հ եք, որ Պուտինն ապխտած ձուկ է սիրում՝ հարցրինք նրան։ «Դե, եթե բռնում է, ուրեմն կսիրի: Ես ելույթ եմ ունենալու ու ասելու եմ, որ Պուտինը ձուկ բռնելուց լավ է, բայց պատրաստելու տեխնոլոգիաներ չունի»:
Համազասպյանն ասում է, որ Գլենդելում էլ հետաքրքրված են արևային սրճարաններ ունենալու գաղափարով, և եթե այն իրագործվի, ապա Թրամփը մեր պրոֆեսորի նվեր հնդկահավը կկարողանա համտեսել նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը՝ Երախտագիտության տոնին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55