8-ամյա աղջնակին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ նրան մահ պատճառելու մեջ մեղադրվող դատավորի եղբոր որդու գործով նախաքննությունն ավարատվել է և գործն արդեն դատարանում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել Կապանում՝ հուլիսի 21-ին:
Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Օհանյանը, գտնվելով թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով «Լեքսուս GX 470» մակնշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել ճանապարհի երթևեկելի մասն իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ հատող հետիոտն, անչափահաս աղջկան, ինչի հետևանքով աղջիկը ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել է:
Բացի այդ, Նարեկ Օհանյանը դեպքի մասին իրավապահ մարմիններին հայտնելու և նրանց ներկայանալուն սպասելու փոխարեն դիտավորությամբ թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և իր ավտոմեքենայով դեպքի վայրից փախուստի է դիմել:
«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ Օհանյանը, ով Սյունիքի մարզի դատավորներից մեկի եղբոր որդին է, դեպքի օրը մասնակցել է հարսանեկան արարողության:
Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:
Օհանյանը կալանքի տակ է:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44