ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին հուշում է, թե ամառը հատկապես որ հանցագործություններից է պետք զգուշանալ: Ոստիկանությունը նշում է, որ այդ հանցագործություններն են կողոպուտները, դռներն ու պատուհանները բաց թողնելու հետևանքով կատարված գողությունները, նաև գողություններն այն բնակարաններից, որոնց տերերը հանգստանալու են մեկնել:
Կողոպուտներն ամռանն ավելանում են, որովհետև տաք եղանակին խոշոր առևտրի կետերի, բանկերի ու բանկոմատների մոտ դարանակալելը հարմար է: Պատճառներից մեկն էլ այն է, որ կանանց և աղջիկների ոսկյա վզնոցներն ու թևնոցները տեսանելի են տաք ամիսներին: «Օրեր առաջ Աբովյանում հանցամիտը հենց այս հանգամանքը հաշվի առնելով էր գործել: Կանանց պարանոցները զարդարված տեսնելով՝ հետապնդել էր, թիկունքից մոտեցել էր, պոկել ոսկյա շղթաներն ու փախել էր: Նման երկու դեպք նաև Արաբկիրի վարչական տարածքում էր գրանցվել: Թե մայրաքաղաքում, թե Աբովյանում տեսախցիկները ֆիքսել էին կասկածյալներին, արտաքին տվյալները համընկնում էին: Անհայտ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում էին, երբ ոստիկանության Կոտայքի բաժնում կողոպուտի նոր դեպք գրանցվեց: Նույն մարդը հետապնդել էր շուկայից տուն դարձող կնոջը, Երիտասարդական փողոցի շենքերից մեկի բակում, աստիճանների վրա պոկել էր նրա կախազարդով ոսկյա շղթան ու փախել: Ստացված տեղեկությունները իրացնելով՝ դեպքի վայրից ոչ հեռու ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բռնել են կողոպտիչին, ում մոտ հայտնաբերվել է գողոնը »,- ասվում է ոստիկանության պատրաստած տեսանյութում:
Նշվում է, որ ամռան տոթին շատերն են տների դռներն ու պատուհանները բաց թողնում՝ մոռանալով, որ գողերը հենց նման առիթի են սպասում: Պատահել է, որ անհայտ անձինք, օգտվելով այն հանգամանքից, որ բնակարանի դուռը բաց է, անաղմուկ ներս են մտել, միջանցքից, հյուրասենյակից թռցրել են բջջային հեռախոսներ, նոթբուք կամ պայուսակ ու հեռացել:
Եղել են նաև դեպքեր, երբ գողերը նաև բաց պատուհաններով են ներս մտել: «Փորձը ցույց է տալիս, որ ամռանը բնակարաններն ավելի հաճախ են գողության թիրախ դառնում: Քաղաքացիները այս շրջանում փակում են տան դռներն ու մեկնում են հանգստանալու, ինչից էլ որոշ հանցամիտներ օգտվում են: Քաղաքացիներին կողոպուտներից, բնակարանային գողություններից զերծ պահելու գործում ոստիկանության կանխարգելիչ գործողությունները բազմազան են: Փողոցներում, բակային տարածքներում շրջում են պարեկային խմբեր, եթե կան օպերատիվ տվյալներ, դարանակալումներ են կատարվում: Համայնքային ոստիկանները բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ են իրականացնում՝ ինչպես խուսափել բնակարանային գողություններից»,- ասված է տեսանյութում:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44