Լուսանկարում Սիրան Մանուկյանը կենտրոնում է
Ամռան սեզոնին երեկոյան զգեստ ընտրելը հեշտ բան չէ, քանի որ տարվա այս եղանակը, ի տարբերություն աշնան ու ձմռան, պահանջում է, որ կերպարը լինի լավ մտածված, բայց, միևնույն ժամանակ, թեթև ու անկաշկանդ, գրում է հեղինակավոր Harper’s Bazaar ամսագիրը՝ ներկայացնելով հայազգի դիզայներ Սիրան Մանուկյանի Siran բրենդը:
Աղբյուրը նկատում է, որ Siran-ը ներկայացրել է կանանց համար նախատեսված երեկոյան զգեստների առաջին հավաքածուն, որը տպավորում է թեթևությամբ ու պարզությամբ: Նշվում է, որ Siran-ի զգեստներն այս տարվա Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին կրել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են մոդելներ Սառա Սամպայոն, Նատալյա Վոդյանովան ու դերասանուհի Միշել Ռոդրիգեսը:
«Ես նկատեցի, որ երեկոյան զգեստի շուկայում կա շքեղությունը, գրավչությունն ու հարմարավետությունը համադրելու բաց: Չէ՞ որ գեղեցիկ տեսք ունենալու համար անհրաժեշտ է տվյալ հագուստի մեջ հարմար զգալ»,-նշել է Մանուկյանը:
Նա մանրամասնել է, որ ստեղծագործելու հարցում իր մուսան գերմանացի հայտնի մոդել Թոնի Գարնն է, որը, ի դեպ, դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի նախկին ընկերուհին է: Մանուկյանի նոր «լուքբուքում» բոլոր հագուստները ներկայացնում է հենց գերմանացի շիկահերը, որին հայազգի դիզայները հանդիպել է 2 տարի առաջ ու այդ ժամանակվանից ի վեր նրանք դարձել են մտերիմ ընկերուհիներ:
«Իմ հաճախորդները տարբեր կանայք են, որոնք ցանկանում են լինել էլեգանտ ու ինքնավստահ»,-պատմել է դիզայները:
Harper's Bazaar-ը խորհուրդ է տալիս Siran բրենդից օգտվել, եթե, օրինակ, հրավիրված եք հարսանիքի, խնջույքի կամ գնում եք ժամադրության: Ամսագրի կարծիքով՝ բոլոր առիթների համար բրենդն առաջարկում է լավ լուծումներ:
«Ես հակված եմ այն կարծիքին, որ անթերի տեսքի գրավականը պարզությունն է: Պարզ ու գայթակղիչ երեկոյան զգեստը կարծես 2-րդ մաշկ լինի: Նոր հավաքածուս շատ պարզ է, բայց, միևնույն ժամանակ, աչքի ընկնող: Դրանում ներառված յուրաքանչյուր նմուշ կարելի է խառնել կամ համադրել: Բացի այդ, այն բազմասեզոնային է ու կարելի է կրել տարբեր առիթներով: Կարծում եմ, որ այս հավաքածուն կհաղթահարի ժամանակի փորձությունը»,- եզրափակել է Մանուկյանը:
Siran-ի նոր հավաքածուն կարող եք տեսնել այստեղ:
Սիրան Մանուկյան
Թոնի Գարնի հետ
Սառա Սամպայոյի հետ
Քիմ Քարդաշյանի հետ
23:04
22:45
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15