Խաղողի մթերման ժամանակաշրջանը Հայաստանում կմեկնարկի երկու-երեք շաբաթից, այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։
Խաղողի մթերմանը մնացել է երկու-երեք շաբաթ, Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը խաղողագործությունը գյուղատնտեսության գերակա ճյուղ է հայտարարել, բայց բացթողումներն այս ոլորտում շատ են, ու պետք է դրանք վերացնել միահամուռ ուժերով։
«Շատ արդիական է պայմանագրերի խնդիրը։ Արտադրողի (գյուղացու) ու մշակող ընկերության միջև փոխշահավետ պայմանագիրն ինքնաբերաբար կլուծի մի շարք խնդիրները։ Սակայն շատ խաղողագործներ պայմանագրեր չեն կնքում», — նշեց Սարգսյանը։
Փորձագետի կարծիքով՝ լավ օրինակ կարող է ծառայել Երևանի կոնյակի գործարանը, որը երկարաժամկետ ու կարճաժամկետ պայմանագրեր է կնքում արտադրողների հետ։
Նա նշեց, որ առավել արդիական են ոռոգման ու նաև խաղողի հիվանդության խնդիրները։
«Այս տարին երաշտային էր, և ջուրը պարզապես չէր հասնում շատ տարածքներ։ Իսկ Արարատյան դաշտավայրում ոռոգումը որոշակի գրաֆիկով է իրականացվում, ինչն այնքան էլ ճիշտ չէ», — ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ ցուրտ ձմեռը նույնպես իր ազդեցությունը կունենա բերքի վրա։
«2015 թվականի արդյունքները հիասթափեցրին գյուղացիներին (2015 թվականին «Վինար» ընկերությունը Քաղցրաշենի գյուղացիներին չվճարեց խաղողի բերքի դիմաց — խմբ․), ու շատ գյուղացիներ հողով չծածկեցին վազերը։ Իսկ ձմեռը շատ ցուրտ էր, տուժեցին նաև պաշտպանված այգիները։ Հետևաբար, ցրտի պատճառով խաղողի մեծ կորուստներ եղան։ Իմ կանխատեսումներով, 2017 թվականին խաղողի բերքը 30-35 տոկոսով պակաս կլինի», — ընդգծեց խաղողագործը։
Խաղողագործների միության նախագահը նաև նշեց, որ «Վինար» ընկերությունը դեռ չի վճարել գյուղացիների գումարն ու այդ հարցն օդում է կախված։ Պարտքը կազմում է 30 միլիոն դրամ։ Չնայած պետության ու իրավապահ մարմինները միջամտությանը, պարտքը մինչ այժմ չի մարվել։
Նրա խոսքով՝ խաղողի նվազագույն գինն այս տարի կկազմի 120-125 դրամ` մեկ կգ-ի համար։ Ընդ որում՝ ավելի քիչ բերք տվող տեսակները մի փոքր ավելի թանկ կարժենան։
Սարգսյանը նշեց, որ այժմ գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիր է ներդրվում, որը կօգնի լուծել բնական աղետների հետ կապված խնդիրները։
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15