«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բեռլինի համալսարանիդասախոս, հայագետ Ժիրայր Քոչարյանը։
– Պարոն Քոչարյան, սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվելու է «Հայաստան-Սփյուռք» հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովը, որտեղ քննարկվելու է համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը: Ինչպե՞ս եք գնահատում այս համաժողովների անցկացումը և արդյոք հրավիրվա՞ծ եք այս համաժողովին:
– Առաջին երկու համաժողովներին մասնակցություն ունեցել եմ, բայց հիմա չգիտեմ, թե Սփյուռքից համաժողովի ներկայացուցիչները ինչ հիմունքով են ընտրվում և գալիս Հայաստան: Ժամանակին այստեղ գերմանահայոց կենտրոնական խորհուրդն ավելի գործունյա էր, ակտիվ էր, ուղարկում էր իր ներկայացուցիչներին: Ընդհանրապես կողմ եմ, որ միշտ Հայաստան-Սփյուռք երկկողմ հանդիպումներ տեղի ունենան, խորհրդակցեն տարբեր թեմաների շուրջ, բայց պայմանով, որ այդ հարցը շարունակականություն ունենա, ոչ թե միայն գան խոսեն: Մամուլում կարդացի Համահայկական բանկի մասին, որը հիմնել են, բայց այն այդպես էլ չի աշխատել: Դժբախտաբար, այդպիսի բաներ կան, և Սփյուռքի նախարարը պատշաճ ձևով չի աշխատում: Գոնե մամուլում ես միշտ բողոքներ եմ կարդում սիրիահայերի խնդիրների հետ կապված: Կան այդպիսի հարցեր, բայց ընդհանրապես ես կողմ եմ, որ տարբեր թեմաներով Սփյուռքը և հայրենիքի պատասխանատու մարդիկ հանդիպեն և տարբեր նյութերի մասին խոսեն:
– Համաժողովի կազմակերպիչները նշում են, որ համաժողովը նպատակ ունի պարզելու համահայկական այն օրակարգը, որի շուրջ պետք է հայկական բոլոր կառույցները համախմբվեն: Ըստ Ձեզ՝ կա՞ արդյոք այնպիսի օրակարգ, որ կարող է բոլոր կառույցներին համախմբել:
– Այս անգամ տեղյակ չեմ, թե ինչ թեմաների շուրջ պետք է քննարկումներ լինեն, բայց մի փոքր կասկածում եմ Սփյուռքի կազմակերպության կարողության վրա, որովհետև Սփյուռքն այնպես, ինչպես հայրենիքում են պատկերացնում, այդպես կազմակերպված չէ: Օրինակ՝ այստեղ՝ Գերմանիայում, կան միություններ, կազմակերպություններ, որ հայտնի չէ՝ արդյոք աշխատո՞ւմ են, թե՞ միայն անունները կան: Օրինակ՝ մենք չգիտենք, թե Գերմանիայում որքան հայ կա, ինչ ուժեր ունենք և այլն: Պատասխանատուները մեղավոր էլ չեն, ամեն ինչ ընթացքի մեջ է: Այս անգամ չգիտեմ, թե ինչ թեմաների մասին են ուզում Սփյուռքի ու Հայաստանի ներկայացուցիչները խոսել:
– Դուք երկու համաժողովի մասնակցել եք: Որքանո՞վ էին դրանք արդյունավետ:
– Առաջին երկու հանդիպումները ճանաչողական բնույթ ունեին, և հիմա էլ նույն կարծիքի եմ, որ ո՛չ Սփյուռքն է հայրենիքին լավ ճանաչում, ոչ էլ հայրենիքը՝ Սփյուռքին: Եվ շատ լավ կլիներ, որ այս հանդիպումները մի քիչ էլ ճանաչողական բնույթ ունենային, որովհետև այն պատկերացումը, որ Սփյուռքն ունի հայրենիքի մասին, և հայրենիքը՝ Սփյուռքի, իրականության մեջ այդքան էլ իրական չեն: Այս թեմաներով մենք պետք է իրար հետ ծանոթանանք, որ իրապես իրար ճանաչենք: Առաջին երկու համագումարների ժամանակ հույս ունեի, որ այդ ճանաչողական էտապը կանցնի, բայց հետո չեմ մասնակցել և չեմ կարող ասել՝ արդյոք դա տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ:
– Տեսակետ կա, որ Սփյուռքի նախարարությունը հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ որևէ գործնական քայլ չի արել մինչև հիմա, հիմնականում այս համաժողովները ձևական բնույթ են կրում: Համամի՞տ եք:
– Ինքս երկար ժամանակ է՝ Սփյուռքի նախարարության հետ որևէ կապ չունեմ, հայագիտական հարցերով ինձ ոչ թե օգնեցին, այլ բառիս բուն իմաստով խաբեցին: «Արի տուն» կամ այլ ծրագրեր պետք է ունենան իրենց դրական ազդեցությունը:
1in.am
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
10:38 16.06.25
12:59 16.06.25
10:01 16.06.25
10:57 16.06.25
11:06 16.06.25
11:44 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03