Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը հայտարարել է, որ վերջին շրջանում Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները ևս մեկ անգամ փաստում են, որ Լեհաստանը, չընդունելով մահմեդական ներգաղթյալներին, ճիշտ քաղաքականություն է որդեգրել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշենք, որ 2015թ.-ին Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարների կողմից ընդունված և ներգաղթյալների բաշխման սխեման Չեխիայի ու Հունգարիայի հետ միասին բոյկոտած Լեհաստանն իր այդ քայլի համար ենթարկվել է որոշակի պատժամիջոցների ԵՄ կողմից: ԵՄ-ի այդ պլանը նախատեսում էր միության 23 երկրների միջև բաշխել ևս 120.000 փախստականի՝ մինչ այդ արդեն ընդունված 40.000-ից բացի:
Սոլոխը շեշտել է, որ Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունն ապացուցում է, որ մահմեդականների նման կուտակումները եվրոպական երկրներում դառնում են իսկական բազա ահաբեկիչների համար՝ ընդգծելով, որ մահմեդական ներգաղթյալները բավականին դժվար են ինտեգրվում եվրոպական հասարակությանը: Նա հիշեցրել է, որ Կատալոնիայում, օրինակ, կա շուրջ կես միլիոն մահմեդական:
Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարը, սակայն, նշել է, որ իրենց երկրի նման դիրքորոշումը չի ազատում Լեհաստանին ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարի շրջանակում իրենց հասանելիք պարտքը կատարելուց:
«Սակայն այդ պարտականությունը չպետք է լինի հարկադրաբար ու արհեստական կերպով ներգաղթյալներին մեր տարածքում բնակեցնելը», - ասել է Սոլոխը:
Նշենք, որ Եվրոպայից ապաստան խնդրող փախստականների շարքերում քանակային առումով առաջին տեղում են Սիրիայի քաղաքացիները, նրանց հետևում են աֆղանցիները, նիգերիացիները, իրաքցիները, ցուցակը եզրափակում են Էրիթրեայի քաղաքացիները:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55