Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղը 2016-17 ուսումնական տարում գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին և նրանց հանձնել ավարտական դիպլոմները: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կառավարության ղեկավարն ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի մասնագետների բարձր որակավորման կարևորությունը՝ Արցախի տնտեսության զարգացման գործում: «Ուզում եմ շնորհավորել շրջանավարտներին, որոնք գերազանցությամբ են ավարտել համալսարանը: Հույս ունեմ շատերիդ տեսնել գյուղատնտեսությամբ ոլորտում ձեր մասնագիտական ներուժը գործնականում իրացնելիս: Ես առանձնահատուկ կարևորում եմ ագրարային կրթությունը, քանի որ մեր երկրի ապագան պայմանավորված է գյուղատնտեսությամբ, այդ պատճառով այն կառավարության գործունեության առաջնահերթ ուղղությունն է: Վերջին տարիներին մեզ հաջողվել է նշանակալի բարելավում գրանցել բնագավառի տարբեր ենթաճյուղերում, սակայն, օրինակ, անասնաբուծության ոլորտում արդյունքներն անբավարար են, ինչը պայմանավորված է նաև որակյալ մասնագետների սղությամբ: Այս առումով մեր կրթական համակարգը լուրջ անելիք ունի»,- ասել է Ա. Հարությունյանը:
Շրջանավարտներին շնորհավորել է նաև Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը և նրանց մաղթել աշխատանքում իրենց ստացած գիտելիքները դրսևորելու կարողություն:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55