Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-հուլիսին 6,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ոլորտներում:
Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,7 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-հուլիսի ցուցանիշը 7,8 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-հուլիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 11,8 տոկոսով` կազմելով 774 մլրդ 537.2 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է՝ 2,1 տոկոսով` կազմելով 334 մլրդ 833 մլն դրամ:
Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի հունվար-հուլիսին ավելացել է 0,5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.8 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունն ավելացել է 12.2 տոկոսով և կազմել 1 տրիլիոն 346 մլրդ 761.6 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 899 միլիարդ 590.5 միլիոն դրամ, 12,7 տոկոսով ավելացել է 2016 թ. հունվար-հուլիսի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2,7 տոկոսով (190 հազար 397 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 160 հազար 499 դրամ` մնալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին, իսկ մասնավոր հատվածում կազմել է 227 հազար 076 դրամ` աճելով 3,7 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-հուլիսի համեմատ աճել են 26 տոկոսով (3 մլրդ 346.8 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 21,6 տոկոսով (1 միլիարդ 185.1 մլն դոլար), իսկ ներմուծումը` 28,5 տոկոսով (2 մլրդ 161.7 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հուլիսին եղել է 483.78:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15