Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ,
ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագիրը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով, շարունակվում է համագործակցությունը նախարարության համապատասխան ծառայությունների հետ: Ըստ այդմ, նշվել է, որ ծրագրի անցած 8 փուլերի ընթացքում մայրաքաղաքի 94 հյուրընկալ ընտանիք արդեն իսկ ընդունել են 131 երեխաների: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել նախարարության հետ իրականացվող աշխատանքների ընթացքն ու քայլեր ձեռնարկել հյուրընկալ ընտանիքներին խրախուսելու նպատակով:
Խորհրդակցությանը զեկուցվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ նախորդ շաբաթ իրականացված հսկողությամբ կազմվել է 19 արձանագրություն: Հանձնարարվել է նաև հասարակական տրանսպորտի երթևեկի ժամանակացույցը պահել ամենօրյա խիստ հսկողության տակ: Աշխատակազմի տրանսպորտի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել մայրաքաղաքում գիշերային ժամերին փողոցային երթեկության կանոնները պահպանելու նպատակով:
«Վերջերս բողոքներ ենք ստացել մեր համաքաղաքացիներից, որ գիշերային ժամերին ավտոմեքենաներ և մոտոցիկլներ վարող որոշ քաղաքացիներ փողոցներում երթևեկում են բարձր արագությամբ, կազմակերպում են մրցումներ՝ դրանով իսկ խաթարելով մյուս քաղաքացիների հանգիստը: Ըստ այդմ, համագործակցեք ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ և խստացրեք հսկողությունն այս ուղղությամբ»,-ընդծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ քաղաքապետին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունն ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, տանիքների վերանորոգման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները:
Մեկ այլ հանձնարարականով քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչությունների, վարչական շրջանների ղեկավարների առջեւ խնդիր է դրել մինչև սեպտեմբերի մեկը պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա անցումները՝ իրականացնելով ներկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետին զեկուցվել է նաև, որ շարունակվում են խստացված հսկողությունն ու հերթապահությունը մայրաքաղաքի հրդեհավտանգ համարվող տարածքներում:
Միաժամանակ հանրությանը պարբերաբար իրազեկվում է այդ տարածքներում հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հերթապահությունն այդ տարածքներում:
Բնապահպանության վարչությանը հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում չորացած ճյուղերով ծառերը, որոնք ենթակա կլինեն էտման՝ համապատասխան սեզոնի ընթացքում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44