«Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ՀՀ սոցիալ- տնտեսական իրավիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 6,2%-ով: Արդյունաբերության ոլորտում 12.7% աճ է գրանցվել: Արդյունաբերության արտադրանքի ծավալն այս տարվա 7 ամիսներին կազմել է 899 միլիարդ 590 միլիոն դրամ:
Իսկ ահա գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել՝ 2.1%: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 334 միլիարդ 833 միլիոն դրամ:
Թեև վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս հայտարարել էր՝ «Արդեն իսկ մեկնարկել են բազմաթիվ ծրագրեր մայրաքաղաքում ու մարզերում և, այդ առումով, վիճակագրությունը, որ այս պահին ունենք, բավականին հետաքրքիր է և հուսադրող: Մենք պատրաստ ենք լրացուցիչ նպաստավոր պայմաններ ստեղծել շինարարի համար և տնտեսության զարգացման, և ներդրումների ապահովման նպատակով: Ցանկանում եմ ֆիքսել, որ շինոլորտում ակտիվության հստակ միտումներ ունենք և համոզմունք ենք հայտնում, որ շինարարության տեմպերի աճի առումով ունենալու ենք առաջընթաց», սակայն, այս ոլորտում էլ անկում է գրանցվել: Շինարարության ծավալը 2017 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 8.7%-ով, շինարարության ծավալը դրամով կազմել է 143 միլիարդ 859 միլիոն: Առևտրաշրջանառությունը այս տարվա 7 ամիսներին կազմել է 1 տրիլիոն 346 միլիարդ, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.2%-ով: Իսկ ծառայությունների ծավալն, առանց առևտրի, աճել է 11.8%-ով, ծառայությունների ծավալը դրամով կազմել է 774 միլիարդ 537 միլիոն:
Այս տարվա հունվար-հուլիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 7.8%-ով, այն կազմել է 4.4 միլիոն կվտ/ժ:
Ըստ ԱՎԾ-ի՝ սպառողական գների ինդեքսը այս տարվա հունվար-հուլիսին աճել է 0.5% -ով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44