Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման հոբելյանական 15-ամյակի առթիվ, հավաքի բացման հանդիսավոր արարողությունից հետո հանդիպել է վերջին 15 տարիներին հաղթած «Երևան» ջոկատների ղեկավարների, ինչպես նաև այս տարվա «Երևան» ջոկատի անդամների հետ:
Մայրաքաղաքը ներկայացնող ջոկատների անդամների հետ հանդիպմանը քաղաքապետ Տարոն Մարգարյանը կիսվել է իր տպավորություններով ու խոսել երիտասարդական այս հավաքի կարևորության մասին:
««Բազե» հավաքն իր մեջ կրում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդության միասնական ուժը: Այն իր տեսակի մեջ առաջինն ու, թերևս, միակն է մեր երկրում: Վերջին 5 տարիների ընթացքում, որպես Երևանի քաղաքապետ, ինչպես նաև դրանից առաջ, որպես ակտիվ երիտասարդ, հասարակական-քաղաքական գործիչ, մեծ սիրով մասնակցել եմ բոլոր կազմակերպչական աշխատանքներին և մշտապես եղել եմ բազեականների կողքին: Վստահեցնում եմ, որ հետագայում էլ աջակցելու ու քաջելերելու ենք երիտասարդների, ովքեր ստեղծագործ ու խելացի են և ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ Երևան քաղաքի զարգացման գործում»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Անմիջական մթնոլորտում շփվելով քաղաքապետի հետ, երիտասարդ բազեականները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին ուշադրության և աջակցության համար՝ վստահեցնելով, որ հավաքի ծրագրում ներառված ինտելեկտուալ, մարզական ու մշակութային մրցույթներին մասնակցելու են միայն հաղթելու վճռականությամբ:
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման 15-ամյակի առիթվ, Երևան քաղաքի պատիվը բարձր պահելու և տարբեր տարիներին հավաքի լավագույն ջոկատ ճանաչվելու համար, Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրվել են «Երևան» ջոկատի նախկին ղեկավարներ Կարեն Շահբազյանը, Գոշ Սարգսյանը, Դավիթ Սարգսյանը և Արթուր Խումարյանը:
Շնորհավորելով պարգևատրված բազեականներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան» ջոկատի այս տարվա մասնակիցներին էլ կոչ է արել լինել ակտիվ և մաղթել հաջող մրցելույթներ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին մշտական և հետևողական աջակցության համար, նշել է. ««Բազե» համահայկական երիտասարդական հավաքն ամեն տարի սիրով է հյուրընկալում Ձեզ, պարոն քաղաքապետ: Ուրախ ենք նաև արձանագրել, որ «Երևան» ջոկատը, որպես կանոն, մշտապես լավագույնն է հանդես գալիս հավաքին, թե իր պատրաստվածությամբ և թե իր ակտիվությամբ և պատվով է ներկայացնում մայրաքաղաք Երևանը համահայկական երիտասարդական այս հավաքում: Վստահ ենք, որ այդ ավանդույթը շարունակական կլինի»:
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ և այդ ընթացքում ցուցաբերած մշտական աջակցության համար, Կարեն Ավագյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել շնորհակալագիր և հոբելյանական խորհրդանշական բազեի արձանիկ:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01