Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Լենինգրադյան փող. - Իսակովի պողոտա նորակառույց ճանապարհահատվածում տեղի է ունեցել «Մարզական ամառ» հերթական առաջնությունը, որի ժամանակ հանդիսատեսներն ականատես են եղել հեծանվասպորտի, մոտոկրոսի և սպորտային մեքենաների ցուցադրական ելույթներին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը և քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը:
Առաջինը ներկաներին իրենց հմտություններն են ցուցադրել շուրջ 30 հեծանվորդներ, այդ թվում՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության գավաթակիրներ և միջազգային մրցաշարերի մասնակիցներ: Միջոցառման երկրորդ հատվածում ապշեցուցիչ հնարքներով հանդիսատեսներին անմռանալի տպավորություններ են փոխանցել մոտոցիկլիստները, իսկ երրորդ հատվածը նվիրված էր մեքենասերներին: Այս տարի առաջնությանը մասնակցել են 3 դասի սպորտային մեքենաներ:
Նշենք, որ «Մարզական ամառ» առաջնությունը կազմակերպվում է հաշվի առնելով վերջին տարիներին էքստրեմալ մարզաձևերի նկատմամբ հետաքրքրության մեծացումը:
Բոլոր մարզաձևերի լավագույն երեքական մասնակիցները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և դիպլոմներով: Միջոցառման ամբողջ ընթացքն ուղեկցվել է ռիթմիկ երաժշտությամբ, իսկ մասնակիցներին հնարավոր բժշկական օգնություն ցուցաբերելու և անվտանգությունն ապահովելու նկատառումով տարածքում մշտական հերթապահություն են սահմանել Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ՓԲԸ և հրշեջ ծառայության անձնակազմերը, որոնց կարիքը, բարեբախտաբար, չի զգացվել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26