Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, նույն դատարանի դատավորի եւ Գեղարքունիքի դատախազի մասնակցությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու գործով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտ է հայտարարվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալներից նախկին դատավոր Վանիկ Վարդանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ գործի նյութերն արդեն ուղարկվել են կողմերին ծանոթանալու համար: Այն բաղկացած է 15 հատորից:
Նշենք, որ այս գործով կալանավորված են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի նախկին դատավոր Վանիկ Վարդանյանը եւ Գեղարքունիքի նախկին դատախազ Սեւակ Շհոյանը: Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:
Հիշեցնենք, որ այս գործը կապված է տարիներ առաջ՝ 2014-ին կալանավորված անչափահաս Գոռ Գալստյանի հետ։ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիսում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ.Գ.-ի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներից 2015 թվականի հունիսին պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 դրամին համարժեք 4000 դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գ.Գ.-ն 2015 թվականի հուլիսի 1-ին կալանավորվել է:
Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` մեղադրյալի օգտին գործողություն կատարելու համար նրա ծնողներից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու համար:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44