Արմեն Գևորգյանի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվելը շարունակվում է ակտիվ քննարկվել ֆեյսբուկյան օգտատերերի և լրատվական կայքերի կողմից: Հիմնական կարծիքներն ու տեսակետները կապված են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն ըստ իս սա թյուր և չհիմնավորված տեսակետ է: Արմեն Գևորգյանը 1997թ.դեռևս լինելով Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան Պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտ հանդիպում է ունենում այն ժամանակվա ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի հետ և կարճատև զրույցի ընթացքում ստանում է աշխատանքի առաջարկ և նույն թվականի հունվարի 3-ին վարչապետի որոշումով նշանակվում է կառավարության ղեկավարի օգնական: Հաշվի առնելով նրա կազմակերպչական գիտելիքներն ու հմտությունները, նրան է վստահվում պետական կառավարման համակարգի, պետական ծառայության, տարածքային կառավարման խնդիրներով զբաղվելը: Սակայն տեղի է ունենում վարչապետի փոփոխություն և վարչապետ է նշանակվում Ռոբերտ Քոչարյանը, որը ևս կարողանում է ըստ արժանավույն գնահատել իր երիտասարդ օգնականի աշխատասիրությունը, իրեն վստահված աշխատանքին նվիրվածությունն ու բարձր պրոֆեսիոնալիզմը, սայկայն սա չի նշանակում, որ Արմեն Գևորգյանի անունը պետք է հավերժ ասոցացվի Քոչարյանի անվան հետ, այլ ընհակառակը, երբ մարդը 23 տարեկանում նշանակվում է երկրի վարչապետի օգնական, սա խոսում է տվյալ անձնավորության հայրենասիրության, իրեն վստահված ոլորտի անխափան և արդյունավետ աշխատաքի ապահովմամբ, իր ազգի արժանապատիվ ապագայի մասին մշտապես մտահոգ պետականամետ և ազգասեր քաղաքական գործչի կերպարի մասին: Երկրի ղեկավարի նշանակումը լիովին արդարացված և ճիշտ որոշում էր, որովհետև ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր խոսքում նշեծ, Արմեն Գևորգյանի հետ համատեղ աշխատանքի 20 տարվա փորձ ունի և քանի որ նախագահն ինքը լինելով` իրենց գործին նվիրված և պրոֆեսիոնալ կադրերի ընտրության հմուտ գիտակ, բնական է, որ Արմեն Գևորգյանին պետք է վերադարձներ պետական ապարատ: Սա է միակ ճշմարտությունը, իսկ մնացած ենթադրությունները ընդամենը ասեկոսեներ են և անհեթեթություններ, որովհետև երկրի նախագահն հաստատ այն անձ չե, որին կարող են ստիպել կամ ուղղորդել որոշումներ կայացնելիս: Կոռեկտություն, հարգանք եւ աշխատանքային խնդիրների առաջնահերթություն` ահա այս երեք սկզբունքներով է առաջնորդվում նախգահ Սերժ Սարգսյանը երկրի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34