Եթե Իրաքի կենտրոնական կառավարությունն ու Էրբիլը (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) ցանկանան Թուրքիայի միջնորդությունը՝ կողմերի միջև տարաձայնությունների կարգավորման համար, Անկարան պատրաստ է նման օգնություն ցուցաբերել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Իրաք այցի ժամանակ։
Արտգործնախարարը նշել է, որ քրդական ինքնավարության անկախության վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցը պետք է լուծվի Իրաքի տարածքային ամբողջականության շրջանակում։ «Թուրքիան բազմիցս հիշեցրել է Էրբիլին անկախության հանրաքվեի անցկացման վտանգավորության մասին»,-ասել է Չավուշօղլուն։
Արտգործնախարարը նշել է, որ Թուրքիան աջակցում է Իրաքի ինքնիշխանությանն ու պահանջում Էրբիլից անկախության հանրաքվեի անցկացման որոշման չեղարկում։
«Անկարան, ինչպես նախկինում, կաջակցի Բաղդադին ԴԱԻՇ-ի, ինչպես նաև PKK-ի գրոհայինների դեմ պայքարում, որոնք սպառնալիք են ներկայացնում Իրաքի ամբողջականությանն ու անվտանգությանը։ Թուրքիան պատրաստ է նաև մասնակցել ԴԱԻՇ-ից ազատագրված Իրաքի քաղաքների վերականգնման նախագծերին»,-ասել է Չավուշօղլուն։
Չավուշօղլուն նշել է, որ Իրաքում լիարժեք կայունության ու խաղաղության համար այդ պետության տարածքները պետք է լիովին մաքրվեն ԴԱԻՇ-ի ու PKK-ի ահաբեկիչներից։
Բարզանին հայտարարել է, որ հանրաքվեի անցկացման նախապատրաստությունն ավարտվել է։
«Քրդական ինքնավարությունում մտադիր չեն ամեն անգամ հետաձգել անկախության հանրաքվեի անցկացումը»,-ասել է Բարզանին։
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44