Իմ եղբայրը Մասիսում տեղի ունեցած ծեծկռտուքին չի մասնակցել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ անդրադառնալով armtimes.com-ի հրապարկմանը, թե նախորդ շաբաթ ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքի հրապարակում. Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, և վերջինիս Գոռ անունով սանիկը օգոստոսի 18-ին 5-6 ավտոմեքենայով, դանակներով և մահակներով զինված՝ ծեծի են ենթարկել մի խումբ անձանց:
Լրատվամիջոցի հետ զրույցում անհայտ աղբյուրը նշել էր, որ դանակահարել են մի քանիսին, մյուսները գլխի շրջանում ծանր վնասվածքներ են ստացել:
«Քաղաքում ծեծկռտուք եղել է, բայց իմ եղբայրը դրան չի մասնակցել, դեռ պարզ չէ` մասնակիցները ովքեր են եղել: Չգիտեմ` ինչո՞ւ են իմ անունը շոշափում, ուզում են իմ անունը սևացնել»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե հրապարակման մեջ նաև նշվում է, որ իր եղբորն այժմ ամեն կերպ փորձում են այս պատմությունից «մաքուր հանել»՝ Դավիթ Համբարձումյանը նշեց. «Կրկնեմ՝ եղբայրս ոչ մի ծեծկռտուքի չի մասնակցել, չգիտեմ՝ ում պատվերով են սևացնում»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե մտահոգիչ չի՞ համարում, որ Մասիսում դանակներով, մահակներով զինված ծեծկռտուք է եղել՝ Դավիթ Համբարձումյանն ասաց, որ հստակ չէ, որ ծեծկռտուքի ժամանակ դանակ կամ զենք է գործադրվել:
«Ոստիկանությունը կպարզի, գիտեք՝ հետաքննություն է»,-եզրափակեց նա:
Ավելին ՝ այստեղ:
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26