Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցներն այս ուսումնական տարում կունենան ավելի շատ առաջին դասարանցի, քան նախորդ տարի: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցներում գերակշռում են աղջիկները, իսկ Վայոց ձորում՝ տղաները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին փաստեցին դպրոցների տնօրենները:
Տավուշի մարզի Ներքին կարմիրաղբյուր, Դովեղ և Այգեպար գյուղերի միջնակարգ դպրոցներ այս տարի կգնան 7-ական աշակերտներ՝ նախորդ տարվա 3-ի և 4-ի և 2-ի փոխարեն: Ներքին կարﬕրաղբյուրում նրանցից 5-ն աղջիկ են, 2-ը՝ տղա, իսկ Դովեղում և Այգեպարում՝ 4 աղջիկ, 3 տղա:
Նույն մարզի Կողբ գյուղի 2-րդ միջնակարգ դպրոցում այս ուսումնական տարում ևս աշակերտների թվի ավելացում է նկատվում՝ 25 աշակերտ նախորդ տարվա 23-ի համեմատ: Դպրոցի տնօրեն Ամալյա Ղարագյոզյանի խոսքով՝ դպրոցում վերջին տարիներին բարձր առաջադիմություն է նկատվում: «18 շրջանավարտից 15-ն այս տարի ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Նախորդ տարի ունեցել ենք 2 մեդալակիր: ԵՊՀ-ի դպրոցական օլիմպիադայում՝ դպրոցից 2 աշակերտ զբաղեցրել են 1-ին և 3-րդ մրցանակային տեղերը՝ ստանալով ուսման 50 և 30 տոկոս զեղչ»,-ասաց Ամալյա Ղարագյոզյանն ու հավելեց, որ դպրոցը նաև հրատապ ծրագրով մարզպետարանից ստացել է գումար, և ամռան ընթացքում փոխել են պատուհաններն ու կարգի բերել նախամուտքը:
Սահմանաﬔրձ որոշ գյուղերի դպրոցներում նաև աշակերտների համալրում է եղել նույն մարզի, այլ մարզերի, այդ թվում նաև Երևանի դպրոցներից: Սևքար գյուղի դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանի խոսքով՝ առաջին դասարանցիներից բացի, դպրոցն ընդունել է նաև 3 աշակերտ Տավուշի մարզի այլ գյուղերից և 2 աշակերտ՝ Երևանից:
«Երեխաների ծնողները երկրում չեն, նրանք էլ եկել են այստեղ՝ տատիկ-պապիկի տուն և ընդունվել մեր դպրոց»,-նշեց տնօրենը: Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիների գերակշիռ մասը տղաներ են: Խաչիկ գյուղի դպրոցի առաջին դասարան այս տարի կգնա 7 տղա և 5 աղջիկ:
«Վերջին 10 տարվա ընթացքում առաջին դեպքն է, որ դպրոցն այդքան շատ առաջին դասարանցի է ընդունում: Վերջին երկու տարում ունեցել ենք 2-ական շրջանավարտ: Այս տարվա շրջանավարտներից մեկն ընդունվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ անվճար ուսուցման համակարգով»,-ասաց դպրոցի տնօրեն Քաջիկ Խաչատրյանը:
Խնձորուտ գյուղի միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում կունենա 5 առաջին դասարանցի՝ 2 աղջիկ, 3 տղա: Ամենաշատ առաջին դասարանցիներ ունեցել են նախորդ տարի՝ 13 հոգի: Դպրոցում միացյալ դասեր անցկացնող դասարաններ չկան: Իսկ Սերս գյուղի հիմնական դպրոց այս տարի կգնա 1տղա աշակերտ: Ինչպես ասաց դպրոցի տնօրեն Էմանուել Հարությունյանը՝ երկուական դասարաններ դասերը կանցկացնեն միասին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԿԳՆ-ից, այս ուսուﬓական տարում ողջ հանրապետությունում առաջին դասարանցիների ակնկալվող թիվը շուրջ 40.000 է: Աշակերտների հստակ թիվը պարզ կդառնա սեպտեմբերի 6-ին:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44