ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը: Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալը, խախտելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի դրույթները, պարբերաբար լքել է նշված ՔԿՀ-ի տարածքը: Հիմնարկի պատասխանատու պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով այդ մասին, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և միջոցներ չեն ձեռնարկել դատապարտյալի ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու ուղղությամբ, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել վերջինիս համար: 2017 թվականի հուլիսի 20-ին հիշյալ դատապարտյալը, հերթական անգամ խախտելով սահմանված կարգը, ապօրինի դուրս է եկել ՔԿՀ-ի տարածքից և Գյումրի քաղաքում` ժամը 03:25-ի սահմաններում, վիճաբանության բռնվել մի խումբ անձանց հետ: Այդ ընթացքում դատապարտյալն ստացել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Այսպիսով, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի` հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44