ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Վարան Փարթո Դարման» ընկերության խորհրդի ղեկավար, գործադիր տնօրեն Մոհամմադ Օջատթանահին։
«Մենք հետաքրքրված ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ առողջապահության ոլորտում համագործակցությունը խորացնելու և զարգացնելու գործում»,-ասել է Լևոն Ալթունյանը` նշելով, որ Հայաստանը հարևան երկրի համար կարող է հարթակ հանդիսանալ ԵԱՏՄ երկների շուկա դուրս գալու համար։
Մոհամմադ Օջատթանահը նշել է, որ իր երկրի նախագահը նույնպես Հայաստանը համարում է աշխարհի հետ հաղորդակցվելու մի դարպաս, և պատահական չէ, որ «Վարան Փարթո Դարման» ընկերությունը մշտապես ցանկացել է խորացնել համագործակցությունն առողջապահության ոլորտում։
Նա նախարարին հակիրճ ներկայացրել է Իրանի առողջապահական համակարգը` ընդգծելով, որ համագործակցության լայն հնարավորություններ է տեսնում դեղարտադրության ոլորտում։ Մոհամմադ Օջատթանահը նախանշել է գործընկերության այլ ուղղություններ ևս։
Իրանցի գործարարը նաև առաջարկել է համատեղ սկրինինգային ծրագրեր իրականացնել Հայաստանում առավել տարածված ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Մոհամմադ Օջատթանահին ծանոթացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Նա նշել է, որ 2017թ. ապրիլից պետությունը կապահովագրի երկրի անապահով բնակչության առողջությունը։
«Ծրագրի հաջող ընթացքը թույլ կտա 2019-ից սկսել համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին անցնելու գործընթացը։ Դա լիարժեք պայմաններ կապահովի երկրում պատշաճ բժշկական օգնություն կազմակերպելու համար»,-ասել է նախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայմանն ու զարգացմանն առնչվող այլ հարցեր ևս։ Քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը։
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44