Tert.am-ը Գերմանիայում «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանի հետ զրուցել է Գերմանիայում սեպտեմբերի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին: Ուշագրավն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է գերմանաբնակ թուրքերին՝ կոչ անելով ձայն չտալ իրենց «թշնամի» կուսակցություններին՝ մասնավորապես Կանաչներին, ՍԴԿ-ին ու ՔԴՄ-ին, այսինքն՝ այն ուժերին, որոնք Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձևը մշակել ու ընդունել են: Սակայն Tert.am-ի հետ զրույցում Ազատ Օրդուխանյան ասաց, թե Գերմանիայում թուրքական համայնքի մեծության հետ կապված խոսակցություններն ուռճացված են: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ Թուրքիայից եկած բոլոր քաղաքացիները համարվում են թուրքական համայնքի ներկայացուցիչ: Օրդուխանյանը կարծում է, որ Էրդողանի ցուցումները Գերմանիայում մեծ բան կարող չեն փոխել:
- Պարո՛ն Օրդուխանյան, Էրդողանը հույս ունի, որ եթե գերմանաբնակ թուրքերը հետևեն իր կոչին, էապես կազդեն ընտրությունների վրա: Հաշվի առնելով, որ Գերմանիայում թուրքական համայնքը մեծ է, հնարավո՞ր է՝ ընտրության վերջնական արդյունքների վրա ազդեցություն ունենան:
- Չեմ կարծում, որ Էրդողանի ցուցումները Գերմանիայում մեծ բան կարող են փոխել, դրանք կարող են որոշակի ձայն ապահովել: Մի կարևոր հանգամանք կա. թուրքական «մեծ համայնք» ասվածը բավականին ճոխ է հնչում: Թուրքական «մեծ համայնքի» մեջ մարդիկ հասկանում են մի քանի մլն թուրք, սակայն այդպես չէ, քանի որ գերմանական վարչական սիստեմի համաձայն՝ Թուրքիայից եկած բոլոր քաղաքացիները համարվում են թուրքական համայնքի ներկայացուցիչ: Իրականում նրանց մեջ կան մեծ թվով այլազգիներ, որոնք դեմ են քվեարկում կամ դեմ են գործում Թուրքիայից եկած ցանկացած պետական ցուցումի: Բոլոր հայերը, հույներն, ասորիներն, ալևիները, քրդերը և այլն համարվում են թուրք, այդ պատճառով է թուրքական համայնքի մեծ լինելու մասին միֆ գործում: Ռեալ հողի վրա էրդողանի հայտարարությունները շատ անգամ ավելի մեծ վնաս են բերում, քանի որ մարդիկ ավելի են մոբիլիզացվում, որպեսզի հակակշիռ լինեն: Ինչ վերաբերում է կուսակցություններին՝ ասեմ, որ կուսակցությունների մեջ մենք ունենք թուրքական պետությունից եկած 11 պատգամավոր, որոնց մեջ միայն երկուսն են թուրք, մնացածը քրդեր, ալևիներ, չերքեզներ և այլք են, բայց, քանի որ Գերմանիայում ազգություն չկա, որոշիչ է քաղաքացիությունը, դրա համար էլ համարվում են թուրք պատգամավորներ:
- Գերմանիայի խորհրդարանական ընտրություններին հայազգի կամ հայկական արմատներով թեկնածուներ ներկայացվա՞ծ են:
- Այո՛, մասնակիցներ կան՝1-2 հոգի ունենք, մասնակցություն կլինի և՛ խորհրդարանական, և՛ շրջանակային ընտրություններին: Օրինակ՝ Մարտին Պետթզոլդը Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության, և ընդհանրապես պառլամենտի ամենաերիտասարդ պատգամավորն է, նա մորական կողմից հայ է:
- Հայկական համայնքը կողմնորոշվե՞լ է, թե ընտրություններին ինչ վարքագիծ է ունենալու: Մասնակից ուժերից որի՞ նկատմամբ համակրանք ունի հայկական համայնքը:
-Հայկական համայնքում ներկա պահին քաղաքական հասունության աստիճանն այնքան չէ, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում: Թեպետ շատ հայեր կան, որ տարբեր կուսակցությունների անդամներ են, բայց ամենամեծ թվով հայերը Քրիստոնյա Դեմոկրատական կուսակցության մեջ են, կան նաև Սոցիալ դեմոկրատների, Լիբերալների մեջ, սակայն, ցավոք, ընդհանուր հայկական տեսակետ դեռևս ձևավորված չէ:
- Առաջադրվածներից կա՞ն կուսակցություններ, որոնք ազգային փոքրամասնությունների նկատմամբ ավելի բացասական են տրամադրված, կամ՝ հակառակը:
- Այո՛, նման կուսակցություններ կան, քանի որ դեռևս նոր զարգացող կուսակցություններ կան, որոնց մեջ ազգայնականությունը բարձրանում է: Թեպետ սրանք փոքրիկ կուսակցություններ են, որոնք որոշումների վրա մեծ ազդեցություն չունեն: Դեպի օտարներն ավելի բաց են «Կանաչ»-ները, Սոցիալ Դեմոկրատները, ինչպես նաև Ձախերը, որոնց մեջ այլազգիները շատ են: Հայերն այստեղ, ցավոք, որոշակի ֆակտոր չեն, թեպետ տարիների ընթացքում հայկական գործոնը կմեծանա: Մի քիչ կոնսերվատիվ են Քրիստոնյա դեմոկրատները, որտեղ ամենամեծ թվով են հայերը: Խնդիրն այն է, որ մենք սփյուռքում՝ բացառությամբ մի քանի երկրների, ավանդույթ չունենք մեր երեխաներին մասսայական ուղարկելու կուսակցություններին անդամակցության, կամ՝ ընտրելու այնպիսի մասնագիտություններ, որոնք հետագայում հնարավորություն կտան քաղաքականության մեջ լինել: Բայց գնալով մեծանում քաղաքականություն ուսանող երեխաների թիվը, մեծանում է Եվրոպագիտություն ուսումնասիրողների թիվը: Ապագայում, հուսանք, այլ պատկեր կլինի:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26