«Իրավունք» թերթը գրում է.
««Սոչիում կայացած ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպման հենց նախօրեին Բաքուն որոշեց իր ռազմաօդային ուժերի զորակազմում գտնվող Սու-25 կործանիչներն օդ բարձրացնել եւ թռիչքներ իրականացնել Նախիջեւանի ինքնավար հանրապետության երկնքում: Այս ամենը պատահականությո՞ւն էր, թե դրանից պետք է որոշակի հետեւություններ անել, «Իրավունքը» պարզեց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանից:
Վերջին մի քանի տարում Ադրբեջանի իշխանությունը բավականին լուրջ ջանքեր է գործադրում Նախիջեւանի ռազմական պոտենցիալը ավելացնելու ուղղությամբ: Օգտվելով Նախիջեւանի դիրքից՝ Բաքուն այն քարոզչական տիրույթում օգտագործում է որպես իսկանդերներին համարժեք միջոց: Բացի այդ, ՀՀ-ՌԴ միացյալ զորախումբը լուրջ անհանգստություն է առաջացրել թե՛ ադրբեջանական հասարակության, թե՛ իշխանության մոտ: Կարծում եմ՝ նրանք տեղյակ են, թե որտեղ է տեղակայված այդ զորախումբը...
Մասնավորապես՝ ի՞նչ խնդիր էր փորձում լուծել Ադրբեջանը՝ մարտական թռիչքներ իրականացնելով Նախիջեւանից:
Ցանկացած տեսակի զորավարժության լուսաբանում քարոզչական նպատակ է հետապնդում, այս անգամ սա կարելի էր բնութագրել որպես ուժի ցուցադրում: Եվ իհարկե, զորավարժությունների, վարժանքների ամենակարեւոր նպատակը զորքի մարտունակության աստիճանի բարձրացումն է: Ադրբեջանը ամեն կերպ փորձելու է պարբերաբար հիշեցնել հայ հասարակությանը, որ Նախիջեւանի դիրքը թույլատրում է «ռմբակոծել ու հրետակոծել Երեւանը»: Բաքուն նման միջոցների կդիմի անգամ այն ժամանակ, երբ առաջնագծում եւ սահմանում հարաբերական հանգիստ է: Մեր կողմից որպես հետեւություն պետք է լինի հակաքայլեր ձեռնարկելը՝ թե ռազմական, թե քարոզչական տիրույթում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55