Բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով 2017թ. հունվարից մինչև այսօր Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց վերադարձրել է ավելի քան 1,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար: «ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները տարեցտարի աճում են»,-տեղեկացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը՝ հավելելով, որ 2016թ. համադրելի ժամանակահատվածում ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 900 մլն դրամ գումար: Նրա խոսքով՝ պետբյուջեից վերադարձվող եկամտային հարկի գումարի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է մոտ 70 տոկոս: Ի դեպ, աստիճանաբար աճում է նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը:
Հիշեցնենք, որ 2014թ. նոյեմբերին «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 8.2 հոդվածով, համաձայն որի՝ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարանի ձեռք բերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով: Գործընթացի մեկնարկից մինչև այսօր ՀՀ պետական բյուջեից վերադարձվել է 3,2 մլրդ դրամի չափով եկամտային հարկի գումար:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01