Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Վահրամ Սարգսյանի վարած Infiniti մակնիշի 10 ԼՍ 629 համարանիշի և Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 30-ամյա Թորգոմ Սահակյանի վարած Mercedes մակնիշի 34 ՕN 739 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes–ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 11 մետր գահավիժել ԽՍՀՄ տարիների Երիտասարդական պալատի (ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տարածքում)՝ գլխիվայր հայտնվելով քարերի վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդներին առաջինը օգնության են հասել «Կուկուռուզնիկի» տարածքում ծառայություն կատարող անվտանգության աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները: Mercedes-ի գլխիվայր շրջվելուց հետո գազաբալոնը շպրտվել է ավտոմեքենայից: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները; Վթարի մասին ՃՈ օպերատիիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են ավագ հետաքննիչ Գևորգ Նավասարդյանն ու հետաքքննիչ Սամվել Ղարիբյանը: Փաստի առթիվ Գ. Նավասադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
© shamshyan.com
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44