«2017-20 թվականներին վաճառքի հանված պետական մասնակցություն ունեցող առողջապահական 10-ից ավելի հաստատությունների թվում են «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» և «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունները: Երևանի երկաթուղու պոլիկլինիկան գտնվում է Երևանի Արցախի փողոց 8բ հասցեում, ստեղծվել է տրանսպորտի նախարարության 1998թ. հունիսի 29-ի որոշմամբ՝ «ՀՀ երկաթուղի» ՊՓԲԸ-ի «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» դուստր ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով: Ընկերության կանոնադրական կապիտալը 10 միլիոն 500 հազար դրամ է, որը կազմում է 210 սովորական անվանական բաժնետոմս: Իրականացնում է տրանսպորտի համակարգի աշխատողների բժշկական հետազոտում, ատամնաբուժական գործունեություն, կենցաղային սպասարկում, երկաթուղայինների բժշկական զննություններ, բժշկական փորձաքննություն և առողջական վիճակի գնահատում, ինչը կարևոր է ուղևորափոխադրման անվտանգության ապահովման տեսանկյունից: Կազմակերպությունը ֆինանսավորում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Պետությունը հատկացնում է կես միլիոն դրամից էլ պակաս պետպատվերի գումար: Պոլիկլինիկայի տնօրեն Միսակ Նահապետյանը մամուլին ասել էր, որ մեկ տարի առաջ տեղյակ է եղել հնարավոր մասնավորեցման մասին, սակայն իր կարծիքը հաշվի չեն առել: Տնօրենն ինքն էր առաջարկել միավորել իրենց պոլիկլինիկան Ուսանողական պոլիկլինիկայի հետ։ Չստացվեց: Մյուս առողջապահական հաստատությունը վաճառքի է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետարանը: Խոսքը «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի մասին է, որ գտնվում է Վարդենիս քաղաքի Երիտասարդության 15 հասցեում: Այս ընկերությունից կառավարությունը փորձում է ազատվել արդեն երկար ժամանակ: Կառավարության 2009թ. հոկտեմբերի 23-ի նիստում պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրերում փոփոխություններ կատարվեցին՝ դրանում ներառելով «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն: Այդ դեպքում հարցեր են ծագում՝ որպես ի՞նչ են վաճառվում այս կենտրոնները: Եթե պայման չի դրվելու պրոֆիլի պահպանումը, ապա հաստատության շենքը կառավարությունը կարող է օգտագործել գուցե ա՞յլ բանի համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44