Կոմունիստական կուսակցության քարտուղար Տաճատ Սարգսյանը այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության՝ որոշ փողոցներ անվանափոխելու վերաբերյալ առաջարկին:
««Ելք» կուսակցությունում նոր երիտասարդներ են, նոր մտածելակերպով, և ես «Ելքին» և նրանց, ովքեր ուզում են, որ հանրապետությունում լինի բարվոք վիճակ, ժողովուրդը լավ ապրի, արտագաղթը կանխվի, խորհուրդ կտայի վեր հանել այսօր տեղ գտած թերությունները, օգնել իշխանություններին թերությունների պակասեցնելու համար: Ինչի՞ այդպիսի նպատակ չի դրվում»,-ասաց նա:
Տաճատ Սարգսյանն ասաց, որ խորհրդային տարիներին բացասական բաներ եղել են, եղել է 37 թիվ, որը իրենք դատապարտել են, բայց այն հարյուր տարվա մեջ 1 տարի է:
Մասնավորապես Միկոյանի անվան փողոցի անվանափոխության վերաբերյալ նա նշեց, որ նա պատմական դեմք է, և յուրաքանչյուր անձ ունեցել է թերություններ, այդ թվում՝ Միկոյանը, իսկ Լենինգրադյան փողոցի անվանափոխության մասին ասաց. «Լենինգրադը խորհրդանիշ է ֆաշիստական Գերմանիայի ձախողման: Լենինգրադում հայերի անունով փողոցներ կան»:
Նա օրինակ բերեց, որ այսօր Ֆրանսիայի հրապարակ ունենք, ինչը ճիշտ է համարում, բայց նկատեց, որ այդ մասին ոչ մեկ չի խոսում:
Տաճատ Սարգսյանը կոչ արեց սերունդներին չհակադրել և նշեց՝ իրենք ևս խոնարհվում են արցախյան հերոսների առաջ: Իր խոսքն ուղղելով «Ելք» կուսակցությանը՝ նա ասաց. «Իրոք ելք կա, ելքը կոմունիստական կուսակցության վերադարձն է, որի օրոք կնվազի արտագաղթը, երկիրը բարվոք վիճակի կգա»: Նա նշեց, որ «Ելք»-ում շնորհալի երիտասարդներ կան:
Նա նաև նշեց, որ իրեն զարմացնում է իշխանության և գիտնականների դիրքորոշումը, որ այս հարցին չեն միջամտում. «Եթե գիտական կոչում են ստացել, պարտավոր են իրականությունը ներկայացնել»։
tert.am
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44