Արվեստագետ Ռուբեն Բաբայանը և ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դոցենտ, մասնագիտությամբ լեզվաբան Նարինե Դիլբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան Երևանում փողոցների անվանափոխության անհրաժեշտությանը:
«Առանց այն էլ երկար ենք սպասել, այլևս սպասելու կարիք չկա: Ավգյան ախոռները մաքրելու ուղղությամբ ձեռնարկած ցանկացած փորձ միշտ էլ ճիշտ է: Բացի դրանից՝ եկեք խոստովանենք, որ մեր հայկականության, ազգային ինքնության վերաբերյալ որոնումները չեն ավարտվել և այդ որոնումների ճանապարհին նաև անվանակարգումն է, քանի որ մեր գիտակցության հոսքերը պետք է մաքրվեն»,-ասաց Նարինե Դիլբարյանը՝ հավելելով, որ թեև լյուստրացիան դաժան երևույթ է, բայց պետք է դրա միջով անցնել:
«Ժամանակն է, որ քաղաքական իշխանությունը դա որոշի, քանի որ լայն հանրությանն ամեն ինչ թողնելը նշանակում է ձերբազատվել հոգսերից: Հասարակության էական մասը դրական է մտածում այս մասին: Մենք միշտ վատ կարծիքի ենք մեր հասարակության մասին, բայց իր ներսում հասարակությունն ազատ է, ազնիվ, փոփոխությունների ձգտող է »,-ասաց նա և նշեց, որ հիմա է ճիշտ զբաղվել անվանափոխությամբ:
Ռուբեն Բաբայանն ասաց, որ անվանափոխությունը պետք է նախորդեին ավելի կարևոր քայլեր: «Կա մեծ խնդիր թե ինչից ենք մենք հրաժարվում, հրաժարվո՞ւմ ենք արդյոք որոշակի արժեքային համակարգից, այն անցյալից, որ իր հետ բերել է դաժանություն, մենք պետք է դատապարտենք այդ երևույթը: Եթե մենք սա անում ենք, նշանակում է, որ այդ պատմությունը, արժեքային համակարգը մերժում ենք և այլևս չենք վերադառնալու դրան»,-ասաց Ռուբեն Բաբայանը՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանը անվանել Հայք:
Բաբայանի խոսքով՝ մտավորականները սկսել են վերցնել քաղաքական գործիչների տրամաբանությունը և արդարացումներ տալ քաղաքական երևույթներին: «Ո՞նց ես թույլ տալիս արդարացնել Բակունցի և Չարենցի սպանությունը, երբ ասում ես, թե ժամանակները այդպիսին են եղել: Ամեն մարդ ունի մեծագույն ընտրության իրավունք: Ուզում ես՝ եղիր սրիկա կամ կարգին մարդ, դու ես ընտրում, իսկ երբ ընտրում ես ստորությունը, դա արդարացնում ես ժամանակներով»,-ասաց նա:
Ռուբեն Բաբայանը նշեց, որ թեև կոմունիստական կուսակցությունը կորցրել է իր ուժը, բայց դա չի նշանակում, որ բոլշևիզմը վերացել է.
«Այսօր շատ կուսակցությունների մեջ դա տեսնում ենք: Ինչ տարբերություն, որ հիմա սոցիալիստական մենաշնորհը վերափոխվել է օլիգարխիկ մենաշնորհի: Մեկ խնդիր պետք է դնել՝ կառուցել պետություն: Շատերի համար պետություն ասվածը մնաց զինանշան, օրհներգ, դրոշ, և պետության մեծագույն անհրաժեշտությունը չընկալվեց»,-ասաց Ռուբեն Բաբայանը՝ մտահոգություն հայտնելով, որ ավելի շատ համայնքային մտածելակերպն է գերիշխում:
tert.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26