Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր՝ օգոստոսի 28-ին, հանդիպել է պաշտոնական այցով Ստեփանակերտ ժամանած Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։
Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Դաուր Կովեի այցը` որպես երկու գերատեսչությունների միջեւ ձեւավորված սերտ գործնական ու մասնագիտական կապերի դրսեւորում, նաեւ նոր լիցք կհաղորդի Արցախի եւ Աբխազիայի միջեւ առկա բարեկամական հարաբերություններին։ Այս համատեքստում Արցախի ԱԳՆ ղեկավարը կարեւորել է պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության զարգացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաեւ մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը եւ Արցախի կողմից իրականացվող ջանքերը` բանակցություններում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ։
Այնուհետեւ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության եւ Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ «Փոխըմբռնման հուշագրի» ստորագրման արարողությունը։ Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են, մասնավորապես, խորհրդատվություններ անցկացնել տեղեկատվական ու հասարակական-փորձագիտական փոխգործակցության, միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական համագործակցության զարգացման, երիտասարդական քաղաքականության եւ դիվանագիտության գծով համագործակցության եւ այլ հրատապ օրակարգային հարցերի շուրջ։ Ըստ հուշագրի՝ նախատեսվում է նաեւ ծրագրերի իրականացում փորձի փոխանակման եւ դիվանագետների վերապատրաստման ոլորտներում։
Արարողության ավարտին արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26