Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Դատախազ Արամ Արամյանի կողմից մեղադրական եզրակացությունները ներկայացնելուց հետո ամբաստանյալ Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը երեք միջնորդություն ներկայացրեց դատարանին:
«Սույն քրեական գործով նախաքննության մարմնի կողմից կալանք է դրվել Սամվել Բաբայանի սեփականություն հանդիսացող գույքի վրա: Գույքի վրա կալանք դնելու երեք հիմք կա` քաղհայց, դատական ծախսեր և գույքի հնարավոր բռնագրավում: Սամվել Բաբայանի դեմ քաղհայց չկա, գույքի բռնագրավում նախատեսված չէ: Ինչ վերաբերում է դատական ծախսերին, ապա դեռևս օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկա, որը կհիմնավորի, որ Սամվել Բաբայանը մեղավոր է»,-միջնորդությունը բավարարելու հիմնավորումները ներկայացրեց Ավետիս Քալաշյանը:
Նրա խոսքով՝ սեփականության վրա կալանք դնելն իրավաչափ չէ և կոպիտ կերպով խախտում է վերջինիս սեփականության իրավունքը:
Սամվել Բաբայանի պաշտպանը նաև միջնորդեց իր պաշտպանյալի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը վերացնել:
Դատախազը չառարկեց միջնորդության մասամբ:
Պաշտպանի երրորդ միջնորդությունը վերաբերում էր Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելուն:
«Կալանավորումը պահպանելն անհիմն է: Միջնորդում եմ խափանման միջոց կալանավորումը վերացնել և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին, կամ կիրառել գրավ»,-ասաց Քալաշյանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը հայտնեց, որ սեփականության վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունը մերժվել է:
Տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել: Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց։
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44