ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ից կատարված գողությունը. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. օգոստոսի 3-ին` ժամը 00:19-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք մուտք են գործել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության Շահումյանի անվան հանքի տեխնիկայի կայանման հրապարակ և կտրելու եղանակով հափշտակել խոշոր չափի արժողության սնուցման մալուխը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում:
Նախնական քննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է գողությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ հափշտակությունը Կապան քաղաքի երկու բնակիչների կողմից կատարված լինելու վերաբերյալ։ Վերջիններս ձերբակալվել են որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ։ Կասկածյալները ցուցմունք են տվել՝ կատարված գողության մեխանիզմի և քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ, կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինը:
Նկատի ունենալով, որ կասկածյալներին վերագրվում է միջին ծանրության հանցանքի կատարում, որի վերաբերյալ նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ, և վարույթն իրականացնող մարմինը հիմքեր չունի ենթադրելու, որ ազատության մեջ գտնվելով՝ նրանք կարող է խոչընդոտեն քրեական գործի նախաքննությանը կամ ներգործեն վկաների վրա՝ քննիչը որոշում է կայացրել՝ կասկածյալներին արգելանքից ազատելու մասին։
Նախաքննությունը շարունակվում է:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26