Ղարաբաղյան ճակատի վերջին իրադարձությունները և հայ հասարակությանը ամբողջությամբ չբավարարող միջազգային արձագանքը հանրային ընկալումներում առաջնագիծ են հանում "հույսներս միայն մեզ վրա պետք է դնենք" եզրույթը:
Անառարկելի է, որ հայկական պետությունների իրական տերը ժողովորդն է, իսկ գոյության երաշխավորը՝ մեր զինված ուժերը, որոնց հերոսական և անձնատուր կեցվածքը, աննախադեպ հասարակական կոնսոլիդացիան և քաղաքական կոնսենսունսը դարձան այս պատերազմուրմ մեր հաջողության հենասյունները:
Մենք իրավացիորեն դժգոհում ենք: Ռուսաստանից՝ Ադրբեջանին զենք վաճառելու և մեր միջև հավասաևրության նշան դնելու համար, ՀԱՊԿ-ից՝ ոչ հստակ դիրքորոշումների համար, Եվրասիական Միությունից՝ Ադրբեջանի ջրացաղին ջուր լցնելու համար, Մինսկի խմբից՝ լղոզված հայտարարությունների և հստակության բացակայության համար, Իսրայելից և Ուկրաինայից՝ Ադրբեջանին ռազմատեխնիկական աջակցության համար, Եվրոպական Միությունից՝ անդեմ և չեզոք կեցվածքի համար, ԵԽԽՎ-ից՝ իր ղեկավարի ադրբեջանամետ հայտարարությունների համար և այլն:
Աշխարհի հզորների տարածաշրջանային քաղաքական և տնտեսական շահերը, որոնց մեջ ներառված է Ադրբեջանը, դեռ ճակատագիր չեն, ոչ էլ դատավճիռ: Այդ շահերը դատավճիռ կդառնան, եթե մենք որպես պետություն և ազգ ի վիճակի չլինենք մեր հավաքական ուժով բեկանել դրանք, հասկացնելով բոլորին, որ մեր Հայրենիքի, մեր շահերի հաշվին այս տարածաշրջանում հարց լուծել թույլ չենք տա:
Կոչեր հնչեցին նաև դուրս գալ մի շարք կառույցներից, որոնց մենք անդամակացում ենք Ռուսաստանի հետ և պատճառով: Ակնհայտ է, որ նման մոտեցման դեպքում Հայաստանը հերթով պետք է դուրս գա բոլոր այն միջազգային կառույցներից, որոնք այս պահին չեն կատարում իրենց բուն առաքելությունը մեր հանդեպ:
Համաձայնեք, որ սա ծահրահեղականություն է: Պատմությունը և ախշարհը այնպիսին են, որ, աշխարհից նեղացած, "պաշարված ամրոցի" վերածվելու տնտեսաքաղաքական հեռանկարը երկարաժամկետ առումով, բացի խաբուսիկ հուզահոգեբանական բավարարվածությունից ուրիշ ոչինիչ մեզ տալ չի կարող, եթե չասեմ սպառնալիքների և մարտահրավերների մասին:
Ուստի պետք է շարունակել մի կողմից՝ ուժեղացնել պետական և հասարակական ինստիտուտները, հայկական բանակը, դառնալ էլ ավելի կազմակերպված պետություն և ազգ, մյուս կողմից՝ հետևողականորեն աշխատել բոլոր այն համաշխարհային ուժերի հետ, որոնցից մենք դեռ ակնկալիքներ ունենք:
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34