Օգոստոսի 25-ին Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Ջիվան Մովսիսյանը հանդիպեց Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-մոլդովական հարաբերությունների զարգացման հեռանկարները, առևտրա-տնտեսական համագործակցության ակտիվացումն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մոլվոդայի վարչապետ Պավել Ֆիլիպը գոհունակոություն հայտնեց Մոլդովայում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ, նշելով, որ այն կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Վարչապետը նշեց, որ այս տարի աշնանը նախատեսված է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնական այցը Հայաստան, և կարևորեց այս տարվա նոյեմբեր ամսին հայ-մոլդովական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը Երևանում` նշելով, որ այն կարևոր քայլ է առևտրա-տնտեսական կապերի ծավալման և զարգացման ուղղությամբ:
Դեսպան Մովսիսյանը ներկայացրեց տնտեսական բարեփոխումների շրջանակներում օտարերկրյա նեդրումների և հայկական ապրանքների արտահանման խթանման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ անդրադարձ կատարելով այս տարի երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անցկացված և նախատեսվող միջոցառումներին, որոնց թվում էին Երևանում տեղի ունեցած քաղաքական և իրավական խորհրդատվությունները, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումները:
Մոլդովայի վարչապետն անդրադարձավ նաև Մոլդովայում տնտեսական բարեփոխությունների և մասնավորապես ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերին և նախաձեռնություններին:
Հանդիպման ժամանակ կողմերն ամդրադարձան նաև տրանսպորտային հաղորդակցության հարցերին, մասնավորապես բեռնափոխադրումների իրականացման համար Ջուրջուլեշտ նավահանգստի հնարավորությունների օգտագործման և Քիշնև-Երևան-Քիշնև ավիաչվերթի իրականացման հեռանկարին:
Քննարկվեցին նաև Մոլդովայի հայ համայնքին առնչվող հարցեր։ Նշվեց, որ հայ համայնքը տարբեր բնագավառներում իր ակտիվ մասնակցությունն է բերում Մոլդովայի զարգացման և պետականության ամրապնդման գործին՝ միաժամանակ պահպանելով ազգային ինքնությունը, ավանդույթները, լեզուն, ապրելով ազգային հոգևոր-մշակույթային կյանքով, լիարժեքորեն օգտվելով այն հնարավորություններից, որոնք ստեղծված են Մոլդովայում ազգային փոքրամասնությունների համար:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01