Իսրայելական Aeronautics ընկերությունը բորսային կոմյունիկե է հրապարակել, համաձայն որի Պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողության հարցերով վարչությունը ժամանակավորապես արգելափակել է 20 միլիոն դոլարի չափով «կարևոր հաճախորդի» Orbitier K1 անօդաչու թռչող սարքի խմբաքանակի մատակարարման գործարքը, հայտնում է newsru.co.il–ը:
Հաղորդագրությունում նշվում է, որ մատակարարումները պետք է իրականացվեն 2017-2018 թվականներին: 2016 թվականին այդ հաճախորդի գնումները կազմել են ընկերության եկամտի 20 տոկոսը, 2015 թվականին՝ 18 տոկոսը:
Ընկերությունը չի նշել հաճախորդի անունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ խոսքը Moody’s ընկերության վարկածով Ba վարկային վարկանիշն ունեցող երկրի մասին է:
Բացի այդ, այդ երկրում է գտնվում Aeronautics-ի արտոնագրով թռչող սարքերի համար պահեստամասերի արտադրության գործարանը:
Կայքը նշում է, որ Aeronautics-ի հաճախորդների թվում միայն երկու երկիր է՝ Սերբիան և Ադրբեջանը, որ ունեն Ba վարկանիշ, և նրանցից միայն Ադրբեջանում կա Aoronautics-ի գործարան:
newsru.co.il-ը խնդրել է Իսրայելի պաշտպանության նախարարությանը մեկնաբանել տեղեկությունը, սակայն հրապարակման պահին դեռ պատասխան չի ստացել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է իրականացնում հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems (ADS) ընկերության նկատմամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր իսրայելական «Մաարիվ» թերթը, Թել Ավիվում գտնվող ընկերության աշխատակիցները, հնարավոր է, Ադրբեջան այցի ժամանակ ադրբեջանցի զինվորականների խնդրանքով մասնակցել են Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածին:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը վերջերս բողոք է ստացել, համաձայն որի, երբ Aeronautics Defense Systems-ի թիմը մեկնել է Ադրբեջան՝ ընկերության Orbiter 1K անօդաչուի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքումը եզրափակելու համար, նրանց խնդրել են կիրառել պայթուցիկներով զինված սարքը հայկական բանակի ռազմական թիրախի դեմ:
«Մաարիվ»-ի համաձայն՝ անօդաչու թռչող սարքի երկու իսրայելցի մասնագետները հրաժարվել են հարվածել հայկական դիրքերին, ինչը կարող էր հանգեցնել զոհերի, և անգամ իրենց դեմ ուղղված սպառնալիքներից հետո անհողդողդ են մնացել իրենց մերժման հարցում: Դրանից հետո ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն ինքնուրույն են զինել և կիրառել անօդաչու սարքը: Ի վերջո, հավանաբար դրոնների կիրառման իրենց փորձի պակասի պատճառով երկու անօդաչու սարքերը ճիշտ թիրախին չեն հարվածել, ինչի հետևանքով ոչ մի վնաս չի հասցվել: Համաձայն բողոքի՝ դրանցից մեկը հարվածել է հայկական դիրքից մոտ 100 մետր հեռավորության վրա:
Աղբյուրը նշել էր, որ երկու մասնագետներից մեկը հեռացել է ընկերությունից, մյուսը նույնպես պատրաստվում է հեռանալ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55