Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Ջիվան Մովսիսյանը հանդիպել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-մոլդովական հարաբերությունների զարգացման հեռանկարները, առևտրա-տնտեսական համագործակցության ակտիվացումն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մոլվոդայի վարչապետ Պավել Ֆիլիպը գոհունակոություն է հայտնել Մոլդովայում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ, նշելով, որ այն կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Վարչապետը նշել է, որ այս տարի աշնանը նախատեսված է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնական այցը Հայաստան, և կարևորել այս տարվա նոյեմբեր ամսին հայ-մոլդովական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը Երևանում` նշելով, որ այն կարևոր քայլ է առևտրա-տնտեսական կապերի ծավալման և զարգացման ուղղությամբ:
Դեսպան Մովսիսյանը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների շրջանակներում օտարերկրյա նեդրումների և հայկական ապրանքների արտահանման խթանման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ անդրադարձ կատարելով այս տարի երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անցկացված և նախատեսվող միջոցառումներին, որոնց թվում էին Երևանում տեղի ունեցած քաղաքական և իրավական խորհրդատվությունները, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումները:
Մոլդովայի վարչապետն անդրադարձել է նաև Մոլդովայում տնտեսական բարեփոխությունների և մասնավորապես ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերին և նախաձեռնություններին:
Հանդիպման ժամանակ կողմերն ամդրադարձել են նաև տրանսպորտային հաղորդակցության հարցերին, մասնավորապես բեռնափոխադրումների իրականացման համար Ջուրջուլեշտ նավահանգստի հնարավորությունների օգտագործման և Քիշնև-Երևան-Քիշնև ավիաչվերթի իրականացման հեռանկարին:
Քննարկվել են նաև Մոլդովայի հայ համայնքին առնչվող հարցեր։ Նշվել է, որ հայ համայնքը տարբեր բնագավառներում իր ակտիվ մասնակցությունն է բերում Մոլդովայի զարգացման և պետականության ամրապնդման գործին՝ միաժամանակ պահպանելով ազգային ինքնությունը, ավանդույթները, լեզուն, ապրելով ազգային հոգևոր-մշակույթային կյանքով, լիարժեքորեն օգտվելով այն հնարավորություններից, որոնք ստեղծված են Մոլդովայում ազգային փոքրամասնությունների համար:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55