Մինչ դպրոցներում, տեսչություններում և կառավարության համակարգում օպտիմալացում է ընթանում, և բյուջեի ծախսերի կրճատման հրամայական է դրված, Սննդի անվտանգության պետական ծառայությունում հաստիքներ են ավելանում: Աշխատողների թիվն ավելացել է 60-ով՝ 280 հոգուց դառնալով 340: Գումարային տեսքով այդ 60 հաստիքը պետական բյուջեի վրա կարժենա մոտ 150 մլն. դրամ: ՍԱՊԾ պետի խորհրդականների թիվն է ավելացվել՝ 2-ի փոխարեն այժմ նրան խորհուրդ կտա երեք անձ, որոնցից և ոչ մեկը սննդի մասնագետ չէ: Մեկը ներկայում մեր կառավարման համակարգում մեծ պահանջարկ վայելող «գազավիկների» դասից է՝ Եղիշե Մարգարյանը, որը գազի սպասարկման գրասենյակի նախկին աշխատող է, հետո «Բելիսս» ընկերություն բացեց և ՀԷՑ-ի մատակարարներից էր դեռևս Գլադունչիկի ժամանակներից: Վիկտոր Միքայելյանը վերջին տարիներին «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում է աշխատել, իսկ երրորդը՝ Հովհաննես Նավասարդյանը, բանկային մասնագետ է, Արդշինբանկի, Զարգացման հայկական բանկի և Կենտրոնական դեպոզիտարիայից եկած: Ի դեպ, ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, գալով պաշտոնի, փոխել է ծառայության պաշտոնի անձնագրերի մեծ մասը՝ վերացնելով մասնագիտական կրթություն ունենալու պահանջը: Նպատակը՝ որպեսզի ոչ մասնագետները կարողանան զբաղեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ: Ներքին աուդիտի վարչությունն է «բազմացել», գրեթե եռապատկվել, 4 հաստիքի փոխարեն 11 աշխատող կա այստեղ: Պետն Իշխան Կարապետյանի կուրսեցի Արայիկ Քուրդյանն է: Աշխատողները բողոքում են, որ նա «ՍԱՊԾ-ի Ստալինն» է: Նրա հիմնական ֆունկցիան հներից ազատվելն է: Պարզ չէ, թե ինչ իմաստ ունի ներքին աուդիտի այսքան բազմամարդ ստորաբաժանում ունենալը, եթե պետական հիմնարկներում պարբերաբար ստուգումներ են անցկացնում ՀՀ վերահսկիչ պալատը, նախագահի և վարչապետի վերահսկողության ծառայությունները, ֆինանսների նախարարության տեսչությունը, Ազգային անվտանգությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55