Այսօր անդրադառնում եմ թիվ 8 ընտրատարածքի պատգամավոր Ռուբեն Սադոյանին, ով պատգամավոր է ընտրվել Երևանի ամենապրեստիժ տեղամասեից մեկից` Կենտրոն համայնքից: Ռուբեն Սադոյանին քաղաքականություն մտնելու և պատգամավոր ընտրվելու հարցում հիմնականում աջակցեց այն հանգամանքը, որ նա Գագիկ Բեգլարյանի ամենամտերիմ ընկերն է և բնական է, որ Բեգլարյանը ցանկացավ իր ազդեցության զոնա համարվող Կենտրոնում պատգամավոր տեսնել իր մտերիմ ընկերոջը: Բայց պետք է նկատել, որ Սադոյանը կարողացավ իր հեղինակությունը կերտել, և այսօր նա արդեն ընկալվում է, որպես ինքնուրույն ֆիգուր, և բավականին բարդ Կենտրոն համայնքում կարողացել է իր ընտրողների մի մեծ մասի հետ լավ հարաբերություններ ձևավորել: Սադոյանը ևս ելույթներ չունեցող և օրենքներ չգրող պատգամավորներից է, բայց որպես մեծամասնական պատգամավոր, պահում է կապը իր ընտրողների հետ: Մյուս կողմից` նրա եղբայրը Կենտրոն համանյքի թաղապետն է, ով ևս դրական իմիջ ունի և իր աշխատանքով և պահվածքով մեծ հաշվով ամուր է պահում եղբոր թիկունքը:
Ի դեպ վերջին տարիներին Ռուբեն Սադոյանը մեկ շատ կարևոր գործով է զբաղված: Նրա շնորհիվ հայկական բազմաթիվ ապրանքատեսակներ մտել են Իրաքի քրդական հատված և լայն սպառում ունեն: Իհարկե դա պատգամավորի ֆունկցիաների մեջ չի մտնում, բայց մյուս կողմից էլ գովելի է, որ պատգամավորը գտել է մի դաշտ, որտեղ իրական օգուտ է տալիս սեփական պետությանը: Կ՞լինի հաջորդ խորհրդարանում Սադոյանը, թե` ոչ, կարծում եմ կարևոր չէ նաև հենց իրեն համար, քանզի չեմ կարծում, որ ինքն իրեն լավ պատգամավոր է համարում:
Կարծում եմ պարոն Սադոյանը շատ ավելի արդյունավետ կարող է Իրաքում Հայաստանի դեսպանի պարտականությունը կատարել…:)
09:33
09:03
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44