Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) անդամները շարունակում են լքել կուսակցությունը՝ ԱՇԿ նախկին անդամ Մերալ Աքշեների կուսակցությանն անդամակցելու նպատակով: Բալըքեսիրում ԱՇԿ 165 անդամ կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Հեռացողները նշել են, որ կուսակցությունը հեռացել է հիմնադրի՝ Ալփարսլան Թյուրքեշի քաղաքական գծից, ժողովրդավարական սկզբունքներից: Նրանք ընդգծել են, որ ԱՇԿ-ն այլևս չի ներկայացնում այն քաղաքացիների շահերը, որոնք ձայն են տվել կուսակցությանը:
Ազգայնական կուսակցության արդեն նախկին անդամները հայտնել են, որ միանում են Աքշեների կուսակցությանը:
Օգոստոսի 29-ին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Մանիսա նահանգում ևս ԱՇԿ անդամ 549 մարդ հայտարարել են կուսակցությունից հեռանալու որոշման մասին:
Մերալ Աքշեները նախկինում զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի, ինչպես նաև մեջլիսի փոխխոսնակի պաշտոնները: Ակնկալվում է, որ նրա կուսակցությունը պաշտոնապես կգրանցվի հոկտեմբերին: Նշվում է, որ կուսակցության անվանումը լինելու է «Կենտրոնական ժողովրդավարական կուսակցություն»:
Թուրքիայում քննարկվում է այն հարցը, որ 2019 թվականի նախագահական ընտրություններում Աքշեները լինելու է Էրդողանի հիմնական հակառակորդը: Ուշագրավ է, որ նա կլինի առաջին կին քաղաքական գործիչը, ով թեկնածություն կառաջադրի Թուրքիայի նախագահական ընտրություններում:
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44